Gogetnews.info-ն գրում է, որ օրվա ընթացքում մեկ բանանի օգտագործումը կարող է դրական ազդեցություն ունենալ առողջության վրա. այն կօգնի կարգավորել արյան ճնշումը, ինչպես նաև լրացնել մի քանի անհրաժեշտ էլեմենտների մակարդակը։
Մի քանի փաստ բանանի մասին
Բանանը մեծ քանակով կալիում և նատրիում է պարունակում։ Ամեն օր բանան օգտագործելու դեպքում կարող եք նվազեցնել կաթվածի և սրտի հետ կապված խնդիրների առաջացման հավանականությունը։
Եթե օրգանիզմն անհրաժեշտ քանակով կալիում է ստանում, ուղեղն ու հիշողությունը 1.5 անգամ արագ և արդյունավետ են աշխատում։
Բանանը հարուստ է երկաթով և կարող է օգնել կանխարգելել անեմիայի զարգացումը։
Բանանի օգտագործման շնորհիվ կալցիումը մնում է օրգանիզմում, ինչը նպաստում է ոսկորների ու ատամների ամրացմանը։
Բանանն օգնում է նաև արյան մեջ կարգավորել շաքարի մակարդակը։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը