Դեկտեմբերի 2-ին Շենգավիթ վարչական շրջանում Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով գործով դատական նիստն անցել է լարված մթնոլորտում, ամբաստանյալ Գևորգ Սաֆարյանը գործով մյուս ամբաստանյալ Հովհաննես Պետրոսյանին դավաճան ու վիժվածք է անվանել:
Տպավորություն է ստեղծվում, որ ամբաստանյալ Հովհաննես Պետրոսյանի վրա հոգեբանական ճնշում է գործադրվում:
Ինչու հանկարծ նույն գործով ամբաստանյալների միջեւ հարաբերությունները լարվեցին։ Թերեւս պատճառներից մեկը կարող է լինել այն, որ Հովհաննես Պետրոսյանը չի ողջունել Ժիրայր Սեֆիլյանի գործողությունները դեռեւս դրանց նախապատրաստական փուլում եւ վստահ է եղել, որ նա պատվեր է կատարում։
Նախորդ նիստում հարցաքննվել է ամբաստանյալ Հովհաննես Պետրոսյանը, ում հարցեր ուղղվելու հնարավորություն են ունեցել նաեւ մյուս ամբաստանյալները, որի ժամանակ էլ բավականին սուր դրսեւորում են ստացել առկա տարաձայնությունները։
Մասնավորապես՝ ամբաստանյալների միջեւ վիճաբանություն սկսվեց, երբ Հովհաննես Պետրոսյանին հարց ուղղելու հանարավորություն ընձեռվեց ամբաստանյալ Գեւորգ Սաֆարյանին, ով նրան մեղադրեց դավաճանության, «հայրենիքի հերոսի»՝ Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ գործ սարքելու մեջ։ «Ասում եք՝ մեզ միավորում էր հայրենասիրությունը, հիմա հարց. հայրենասիրական պոռթկո՞ւմն էր Ձեզ մոտ դավաճանական գործողություններ անելը կամ գործ սարքելը հայրենիքի հերոսի վրա»,- ասաց Գեւորգ Սաֆարյանը:
Դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը հարցը հանեց, ինչից հետո լեզվակռիվ սկսվեց երկու ամբաստանյալների միջեւ:
«Վիժվածք, գործ ես սարքում ազգի հերոսի գլխին»,- հայտարարեց Գեւորգ Սաֆարյանը: «Ո՞վ ա է ասում, որ ազգի հերոս ա… լակոտ, չափդ ճանաչի, արա»,- ի պատասխան ասաց Հովհաննես Պետրոսյանը:
Այն, որ խմբի անդամների միջեւ կան տարակարծություններ՝ թերեւս նորություն չէ։ Արդեն նշել ենք, որ դա ակնհայտ դարձավ, երբ դատարանում հետազոտվեցին գրավոր ապացույցները եւ դրանց համատեքստում նաեւ հեռախոսային խոսակցությունների գաղտնալսման սկավառակների զննման արձանագրությունները։ Ըստ այդմ՝ պարզ դարձավ, որ Ժիրայր Սեֆիլյանի հավաքագրած մարդկանց միջեւ համերաշխություն չի եղել՝ հատկապես գործողությունների բնույթի վերաբերյալ։ Նրանց միավորել է թերեւս միայն իշխանություններին ուղղված դժգոհությունը, սակայն շատերը դեմ են եղել Սեֆիլյանի առաջարկած ռազմական գործողությունների որոշ տարբերակներին, ավելին՝ կասկածի տակ դրել նրա անկեղծությունը։
Մասնավորապես՝ Հովհաննես Պետրոսյանը համոզված է եղել, որ նա ֆինանսավորում է ստանում դրսից եւ խմբի խմբի անդամներից մեկի հետ զրույցի ժամանակ ասել է, որ «Ժիրոն չի կարա մենակ լինի…» , դրսից ինչ-որ մեկը կա, ով փողն ուղարկել է, ասել «արեք, էս վիճակն ա»։ Խմբի անդամներից մեկը ուրիշն էլ նրան խաբեբա է համարել. « … Հետո պարզ գիտեք, որ Ժիրոյի հետ չեմ, ասենք մեր կարծիքները չի համընկնում։ Մի թափ էլ ընկել-հելել եք։ Գիտեք, որ խաբեբա է, ոնց եք Ժիրոյի հետ գործի անցել։ Էն էլ ինչ գործի անցել», ապա ավելացնում՝ «Եթե ներսը ստեղ բան ես անում Ժիրոյի հետ՝ քֆուր է հասնում»։
Բացի այդ՝ մտավախություն են ունեցել, որ Ժիրայրն իրենց օգտագործում է։ Խնդիրն այն է, որ որպես ակտիվ գործողությունների օր որոշված է եղել դեկտեմբերի 1-ը, սակայն որոշ խմբի անդամներ չեն կարողացել կապ հաստատել Ժիրայրի հետ հատուկ կապի միջոցով, իսկ նշանաբառով հեռախոսազանգերին պատասխանել է այլ անձ։ «Հովոն զանգում ա մեկ էլ մի հատ գ-դն ա վեկալում հեռախոսը։ Հովոն ստուց պազիվնոն է ասում, էսի ընդից հա լավ, հետո կասեմ կզանվի։ Այսինքն, ամեն ինչը իրանք արդեն իրանց ձեւով ատբոյ են տվել, մեզի նապրյագի տակ են պահում, իրանք նստած մի տեղ խմում են դեկտեմբերի 1-ին հեղափոխություն անող տղերքը։ Չասեմ Ժիրոյի….., …. տղա չի՞ ինքը» (հնչում են վիրավորական արտահայտություններ-խմբ.)։
Խմբի անդամներից ոմանց համար ոչ միայն կասկածելի են թվացել Ժիրայր Սեֆիլյանի գործողությունները, վարքագիծը, այլ նաեւ անընդունելի՝ արյունահեղությունը։ «Այ Ղարաբաղ կէթայի, սահման կէթայի՝ առանց մի վայրկյան մտածելու, եթե զոհվեի էլ՝ ուրախ կլինեի։ Նպատակը գիտեմ ինչն է։ Ջոկո՞ւմ ես։ Իսկական թշնամուն չթողեմ իմ հողերը։ Նրանք ով են էդ բ-ի վաստակները, որ իմ սուրբ հողի վրա գան։ Բայց Ժիրոյի համար հելնեմ ես էստե, հայի արյուն թափե՞մ։ Հո ես գ-ն չեմ»,- ասել է իշխանություններից դժգոհ եւ Ժիրայր Սեֆիլյանի կողմից հավաքագրված անձանցից մեկը։
Մեկ այլ զրույցի ժամանակ էլ կարծիք է հնչում, որ անմեղ զոհեր են լինելու եւ որ Ժիրայր Սեֆիլյանը «զակազ» է կատարում։ «Էսօր սաղ էն հին կռված տղերքը իրանց քաղաքական հայացքները դրել են մի կողմ, սաղ հելնում էթում են սահման։ Օլիգարխները վոռ մտնելու համար են հելնում, էթում սահման, դու էլ քո վաշտը հավաքի, քո բանակը հավաքի, թե՞ էդքան դու մտածում ես, որ դու էդքան ռեյտինգ ունես, որ դու քանակություն կհավաքես, որ ստեղ ես ուզում բան անես։ Ջոկի՞ր, ասենք, ես իրա կողքը չեմ կանգնելու, բայց այդ պահին կարող է պատահական մի տեղ լինեմ, կրակոց էթա, ես էշ-էշ էթամ մեռնեմ։ Ջոկո՞ւմ ես, անմեղ զոհ։ Հլը դու պատկերացրու ինչքան ըտենց անմեղ զոհեր կլինեն։ Դու էդ ոնց ես մարսելու։ Ազգի դավաճանով կտանեն։ Մեկը ես կգոռամ, որ ինքը ազգի դավաճան է։ Ըտենց չի արվում։ Իսկ ինքը՝ Ժիրոն, հիմար չի։ Նա ԿԳԲ-ի դպրոցն անցած, շատ լավ գիտի ինչ է անում, շատ լավ գիտի ում զակազն է անում»։
Խմբի անդամները նաեւ կասկած են ունեցել, որ իրենց անունով Ժիրայր Սեֆիլյանը տարբեր գումարներ է դուրս գրում, մինչդեռ իրենք ոչինչ չեն տեսնում։
Այս խոսակցությունները հրապարակվել են դատարանում ու թերեւս նաեւ դա է պատճառը, որ ամբաստանյալների միջեւ հարաբերությունները լարվում են եւ բաժանվել են երկու ճակատի՝ Ժիրայր Սեֆիլյանի կողմնակիցների եւ նրան կասկածողների։Եւ առաջիկա նիստերին բացառված չէ, որ կրքերը նորից բորբոքվեն։