Ֆիզմաթ գիտությունների դոկտոր, ԳԱԱ առաջատար գիտաշխատող Աշոտ Գևորգյանը կարծում է, որ ռազմավարական նշանակություն ունեցող գիտության ոլորտում իշխանությունները հետևողականորեն բարբարոսություն են իրականացնում՝ ֆինանսավորումն են կրճատում՝ գիտական կենտրոնները վերածելով սոցիալական հիմնարկների, բուհերում տարկետման ձևն են փոփոխում։
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Աշոտ Գևորգյանը նշեց, որ գիտությունը կանգնած է փլուզման եզրին և տեղին չեն այն պնդումները՝ տարկետման ներկայիս ձևի փոփոխությունը չի ազդելու գիտական միջավայրի վրա։
«Հատկապես բնական գիտությունների ոլորտում դուք 18-19 տարեկան ուսանողին կտրում եք սովորելու պրոցեսից, մոտիվացիան նա կորցնում է, երբեք չի կարող հետ գա, կարող են միայն բացառություններ լինել։ Օրինակ՝ մարդու մաթեմատիկականն շահագրգռությունը, մոտիվացիան ձևավորվում է 18-19-20 տարեկանում, եթե ուղարկում եք լրիվ ուրիշ միջավայր, բանակ, դա նշանակում է հետևյալը՝ մենք չենք ունենա մաթեմատիկոս, ֆիզիկոս, քիմիկոս։ Էդ դեպքում ո՞վ պետք է պաշտպանության հետ կապված այլ հարցերը լուծի, նոր տեխնոլոգիաներ ստեղծի, էդ ի՞նչ փողերով պետք է մենք էդ տեխնոլոգիաները դրսից առնենք, բերենք։ Եվ ընդհանրապես՝ հարց է առաջանում՝ մենք ինչի՞ պետք է գոյատևենք, եթե ոչինչ չենք ստեղծում, եթե չունենք ինժեներներ, գիտնականներ,տեխնոլոգներ։ Էդ տիպի ազգերը վերանալու են, մի՞թե պարզ չէ։ Պաշտպանության նախարն իր կաբինետում ոչնչացնում է գիտական ոլորտը, փոխանակ գա լաբորատորիաներ, ո՞վ պետք է տեխնոլոգիաներ ստեղծի ՀՀ պաշտպանության համար, մենակ գիտական ոլորտը։ Գլուխ են գովում՝ մենք ունենք «Իսկանդեր», դուք հասկանում եք՝ ուրիշի ստեղծածն ունի ապահովագրական մեթոդներ, որ ցանկացած պահի կարող են օգտագործումն արգելափակել»,- շեշտեց նա։
Դոկտորի դիտարկմամբ՝ գիտության ոլորտին վնաս հասցնելու համար պիտի պատասխանատվության ենթարկվեն պաշտպանության և կրթության նախարարները։
ԳԱԱ առաջատար գիտաշխատող Աշոտ Գևորգյանն այսօր մասնակցում էր նաև հանրային քննարկմանը։
Մանրամասները՝ տեսանյութում։