Արմավը բազմաթիվ նյութեր է պարունակում, որոնք օգնում են օրգանիզմին նորմալ աշխատել և պաշտպանում են այն բազմաթիվ խնդիրներից։ Lifehacker.ru կայքը գրում է, որ արմավը սննդային մանրաթելեր, B խմբի, A վիտամիններ, կալիում, կալցիում, մագնեզիում, ֆոսֆոր, երկաթ, հագեցած ճարպաթթուներ, ամինաթթուներ է պարունակում։
- Արմավն ամրացնում է առողջությունը։ Արմավի բաղադրության մեջ մտնող նյութերն անփոխարինելի են օրգանիզմի մի շարք համակարգերի նորմալ աշխատանքի համար։ Դրանց բաղադրության մեջ մտնում են.
- վիտամիններ, որոնք անհրաժեշտ են արյան առողջության համար և նպաստում են ածխաջրերի նյութափոխանակությանը, մասնավորապես՝ օգնում են պաշտպանել գլյուկոզայի նորմալ մակարդակը,
- մագնեզիում, կալցիում, ֆոսֆոր, որոնք կարևոր նշանակություն ունեն ոսկորների առողջության համար,
- կալիումն օգտակար է մկանների և նյարդային համակարգի համար։
- Էներգիա են հաղորդում։ Բնական շաքարի պարունակության շնորհիվ արմավը թույլ է տալիս արագ լրացնել էներգետիկ հավասարակշռությունը։ Երկաթն օգնում է պայքարել անեմիայի, դրա հետ կապված թուլության ու հյուծվածության դեմ։
- Իջեցնում են ճնշումը։ Մագնեզիումն ու կալիումը, որոնք պարունակում է արմավը, նպաստում են զարկերակային ճշման իջեցմանը։
- Պաշտպանում է սիրտն ու անոթները։ Մագնեզիումի օգտագործումն օգնում է 8 տոկոսով նվազեցնել կաթվածի առաջացման հավանականությունը։ Որոշ հետազոտություններ պնդում են, որ արմավը կարելի է օգտագործել աթերոսկլերոզը կանխարգելելու, ինչպես նաև արտի իշեմիկ հիվանդությունների զարգացման հավանականությունը նվազեցնելու համար։
- Լավացնում է աղիների աշխատանքը։ Մեծ քանակով սննդային մանրաթելերի պարունակության շնորհիվ արմավն օգնում է կարգավորել աղիների աշխատանքը և պայքարել փորկապության դեմ։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը