4 կանոն, որ կերկարացնեն նոր սմարթֆոնի կյանքը
Advertisement 1000 x 90

4 կանոն, որ կերկարացնեն նոր սմարթֆոնի կյանքը

Մի մոռացեք թարմացնել սմարթֆոնը

Սմարթֆոնները և առհասարակ գադջետները պետք է ժամանակ առ ժամանակ պարտադիր թարմացնել: Օպերացիոն համակարգն ինքն է հիշեցնում, թե երբ են հասանելի նոր թարմացումները:

Ամեն անգամ նոր թարմացումը չստուգելու համար կարող եք միացնել մեխանիկորեն  թարմացման համակարգը: Դրանից հետո թարմացման առկայության և լավ ինտերնետ կապի դեպքում սմարթֆոնը կթարմացվի ինքնուրույն: Ձեզ անհրաժեշտ կլինի միայն տալ ձեր համաձայնությունը:

Թարմացումները պարտադիր պետք է անել, անգամ, եթե չեք հավանել նոր տարբերակը:

Միակ դեպքը, երբ պետք է խուսափել թարմացումներից, այն է, երբ դուք օգտագործում եք ձեր սմարթֆոնը 3 տարուց ավելի: Այս դեպքում սմարթֆոնը գուցե պատրաստ չլինի նոր թարմացումներին:

Ճիշտ լիցքավորեք մարտկոցը

Մարտկոցի լիցքավորումն ամենակարևոր կետերից մեկն է:

Պետք է հիշել, որ մարտկոցը պետք է ունենա հանգստի հնարավորություն: Պետք չէ մի քանի ժամ անընդմեջ միացնել սմարթֆոնը լիցքավորման: Խորհուրդ չի տրվում նաև ամբողջ գիշեր հեռախոսը թողնել լիցքավորման: Ճիշտ է, շատ է նշվում, որ սմարթֆոնները մեխանիկորեն անջատվում են լիցավորվելուց հետո, սակայն սա՝ ոչ բոլոր սմարթֆոնների դեպքում:

Եթե նկատում եք, որ հեռախոսը տաքանում է, ապա որոշ ժամանակ մի օգտագործեք այն: Բացի այդ, մի դրեք հեռախոսը շատ տաք կամ շատ սառը տեղերում:

Աշխատեք ակտիվորեն չօտագործել սմարթֆոնը լիցքավորման ժամանակ: Զանգերին պատասխանելը կամ սոցցանցերում ժամանակ անցկացնելը խնդիր չէ, խոսքը խաղերի, ակտիվ հավելվածների մասին է:

Խնայեք հիշողությունը

Սմարթֆոնի ծանրաբեռնված հիշողությունը կարող է առաջացնել մի շարք խնդիրներ: Դրա համար միանգամից որոշեք, թե ինչպես եք խնայելու հիշողությունը:

Այս հարցում կարող են օգնել ամպային հավելվածներից՝ OneDrive-ը՝  Windows-ում, iCloud-ը՝  iOS-ում, «Google Диск»-ը, Dropbox-ը՝ Android-ում:

Այս ամպային պահոցները պահում են ֆայլերը միայն իրենց տիրույթում, սակայն ամեն պահի կարելի է բեռնել ֆայլը: Սակայն պետք է նշել, որ ավելի ապահով է կարևոր փաստաթղթերը ևս մեկ պահոցում պահպանելը:

Բացի այդ, բոլոր օպերացիոն համակարգերում կան  տարածքի խնայման հավելվածներ:

Զգուշացեք կեղտից և հարվածներից

Եթե առաջ չէիք մաքրում ձեր սմարֆոնը, ապա նոր սմարթֆոնի դեպքում ճիշտ ժամանակն է սկսելու համար: Դա կօգնի երկարացնել սմարթֆոնի կյանքը:

Մաքրելու համար օգտագործեք սպիրտ կամ թորված ջուր: Ոչ մի դեպքում չօգտագործեք ծորակի ջուրը:

Սպիրտով կամ խոնավ կտորով մաքրեք սմարթֆոնի արտաքին մասը: Ներքին հատվածը մաքրելու համար կարող եք օգտագործել հատուկ փոքրիկ սրվակներ՝ լցված օդով:

Աշխատեք օգտագործել պաշտպանիչ ապակիներ և պատյաններ՝ սմարթֆոնը հարվածներից ապահովագրելու համար:

Սիրարփի Աղաբաբյան