Xiaomi-ի սմարթֆոններին շատերը սպասում են այնպես, ինչպես Samsung-ի և Apple-ի նորույթներին: Սակայն վերջերս Xiaomi-ն ունի մի շարք խնդիրներ:
Մասնագետները նշել են պատճառներ, թե ինչու չպետք է գնել Xiaomi սմարթֆոնները:
- MIUI
Xiaomi սմարթֆոններում գործում է ոչ թե սովորական Android օպերացիոն համակարգը, այլ Android-ի մոդիֆիկացված տարբերակը՝ MIUI: Եթե դուք չեք սիրում շատ հետևել օպերացիոն համակարգի աշխատանքին և անընդհատ պատրաստ չեք կտրուկ փոփոխությունների, ապա այս օպերացիոն համակարգը ձեզ համար չէ:
Կարգավորումներում անընդհատ փնտրտուքները կլինեն անգամ այն ժամանակ, երբ պարզապես ցանկանում եք միացնել ծանուցումները: Բացի այդ, այս օպերացիոն համակարգում հաճախ են լինում խնդիրներ՝ հատկապես հավելվածների աշխատանքում:
- Թարմացման խնդիրներ
Առաջ սմարթֆոնը թարմացնելը մի քանի րոպեի խնդիր էր, իսկ հիմա պրոցեսը շատ է երկարել: Առաջին հերթին՝ թարմացման համար բեռնման համակարգն ապաակտիվացնելու համար պետք է ուղարկել հայտ և սպասել պատասխանի: Հայտն ուղարկել պետք է չինարենով:
Բացի այդ, պետք է բեռնել կարգավորումներ, հատուկ սոֆտ, և այլն:
- Օպտիմիզացման խնդիրներ
Պատահական չէ, որ Xiaomi-ն անջատել է բոլոր ծանուցումները: Բանն այն է, որ ծրագիրը վատ է օպտիմիզացված, և եթե բոլոր ծանուցումներն ակտիվ լինեն, հնարավոր է՝ դիվայսները չդիմանան մինչև երեկո:
- Գովազդներ և վիրուսներ
Xiaomi ընկերությունը գրեթե գումար չի աշխատում սմարթֆոնների վաճառքից: Եկամուտի հիմնական աղբյուրը MIUI համակարգն է: Օպերացիոն համակարգում կան ներդրված գովազդներ: Ծանուցումներում անընդհատ հայտնվող գովազդները նորմալ չեն:
Իսկ եթե գնել եք սմարթֆոնը ոչ պաշտոնական ներկայացուցիչներից, ապա շատ հավանական է, որ դրա մեջ լինեն վիրուսներ:
- Խնդիրներ պատվերներ կատարելիս
Xiaomi-ի հետ կապված վերջերս կրկին խնդիրներ են առաջացել: Հիմա ավելի բարդացել է սմարթֆոնը Չինաստանից պատվիրելը: Այլևս հնարավոր չէ էժան պատվիրել սմարթֆոնները դրսից, և պետք է պատվիրել դրանք պաշտոնական խանութներից՝ բարձր գնով:
Սիրարփի Աղաբաբյան