Սոցիոլոգ, միջոցառումների կազմակերպիչ Սոֆյա Դիլանյանը, ով հայտնի է իր յուրօրինակ ու տարբերվող աքսեսուրաներով և ոճով, Life.panorama.am-ի զրուցակիցն է: Նա խոսել է Ամանորի նախաշեմին հանրության ոչ բարձր տրամադրության պատճառների, տոնական ոգևորության պակասի և այլ խնդիրների մասին:
– Սոֆյա, Ամանորին երկու շաբաթ է մնացել, և չնայած խանութները դեռևս հոկտեմբերից լցված են ամանորյա զարդարանքներով, և մեր քաղաքն էլ վաղուց տոնական տեսք ունի, բայց կարծես թե մարդիկ չեն սպասում տոնին, ոգևորված չեն. Ինչի՞ հետ եք սա կապում:
– Իհարկե, չէի ցանկանա նեգատիվ տոնայնությամբ սկսել մեր զրույցը, բայց նաև չեմ կարող չհամաձայնել Ձեզ հետ: Հայտնի ասացվածք կա` «Пир во время чумы». Հիմա մեր այս նախատոնական եռուզեռը դրա վառ ապավույցն է: Մարդիկ վարկ են վերցնում, որպեսզի Ամանորին ճոխ սեղան դնեն իրենց տանը, որ հարևան-բարեկամ-ծանոթներին զամացնեն իրենց պատրաստած ուտեստներով: Սա ես աբսուրդ եմ համարում:
– Հիասթափություն, սեփական հոգսեր, թե նույնատիպ առօրյա անգամ տոներին, ի՞նչ եքկարծում` այսօրվա համատարած վերաբերմունքը ինչի՞ արդյունքն է:
– Բարդ հարց է: Ինձ թվում է` հասարակությունը շատ է փոխվել: Մարդիկ չեն ուզում լսեն կողքինի խնդիրների մասին, նրանց ոչինչ չի հետաքրքրում: Էլեմենտար բան պատմեմ. Երբ մեր երկրում մարդ է մահանում, վերջին հրաժեշտին մարդիկ հայտնվում են ցինիզմի գագաթնակետին, սկսում են անեկդոտներ պատմել, ծիծաղել, կատակել: Նրանք չեն էլ խորանում, թե ինչ վիշտ են տվյալ պահին ապրում հանգուցյալի ընտանիքն ու հարազատները
-Հայկական Նոր տարին առատ սեղաններով է ասոցացվում, որոնք ոչ միայն վնասում ենմարդկանց գրպաններին, այլև առողջությանը: Ինչպես ազատվել այս ավանդույթից և,ըստ Ձեզ, արդյոք պետք է այդ ուղղությամբ առհասարակ քայլեր ձեռնարկել:
– Գիտեք, ոչ մի քայլեր ձեռնարկել պետք չէ: Մենք շատ ավելի լուրջ քայլեր ունենք անելու, այսօր կարևոր հարցեր կան, և անորոշ է` արդյոք ապագայում կլուծվեն իսկապես կարևորագույն խնդիրները, որոնք առկա են: Ես չեմ ուզում փակագծեր բացեմ, կասեմ, միայն, որ տասնամյակներ առաջ Հայաստանում երբեք չէիր տեսնի անօթևան մարդու, իսկ հիմա ամեն ինչ վերուվար շուռ է եկել: Ես կցանկանայի, որ սա երազ լիներ, մղձավանջ, բայց ավաղ… Ձմռանը անօթևան մարդկանց վիճակն ուղղակի սարսափելի է: Չգիտեմ մյուսները ոնց, բայց ես այս ամենից շատ եմ սրտնեղում, սա ինձ համար անընդունելի է:
– Սոֆյա, դուք Ձեր օրինակով հաճախ եք ցույց տալիս, որ պետք է կյանքին ժպտալ, սակայն մարդիկ միշտ չէ, որ դրա ճանապարհը գտնում են: Ձեր խորհուրդն եմ ուզում լսել, թե մարդիկ ինչպես գտնեն այդ ուղին:
– Ես հասարակ մահկանացու եմ և շատ էմոցիոնալ մարդ: Կարող եմ լաց լինել բոլորի ներկայությամբ, բայց և զվարճանալ շատ անկեղծ: Ես չեմ սիրում ձևական քայլեր: Եթե հրավիրված եմ լինում խնջույքի, ապա գրեթե միշտ ամենաակտիվ ու ուրախ մասնակիցն եմ համարվում: Դա խաղ չէ, դա իմ էությունն է: Ես ցինիզմ ու ֆալշ չեմ սիրում:
– Սոֆյա, ուզում եմ խոսեք նաև մեր քաղաքից, գլխավոր տոնածառն արդեն շատերիկատակի թեման է, այն չի փոխվում և ոչ էլ, ըստ շատերի, գեղեցիկ է: Ի՞նչ կարծիք ունեք` քաղաքի արտաքին տեսքը չհավանողները իրավացի՞ են: Ըստ Ձեզ`այն ազդո՞ւմ էմարդկանց տրամադրության վրա:
– Ըստ իս` գլխավոր տոնածառը գեղեցիկ չէ, հասարակ տեսք ունի: Չեմ սիրում համեմատել, բայց, հարևան Վրաստանի օրինակից ելնելով, կարելի էր մի քիչ արդիական և անսովոր կերպով, կամ էլ ընդհակառակը` դասական ոճով զարդարել գլխավոր տոնածառը: Եթե ես Երևան գայի որպես տուրիստ, ապա հաստատ գլխավոր տոնածառն ինձ չէր ուրախացնի և չէր զարմացնի: Գլխավոր տոնածառի մոտ ես հաստատ չէի լուսանկարվի: