Երևանում ամենաշատ սպառվող մթերքների մեջ ամենառիսկայինները. հետազոտություն. 1in.am (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Երևանում ամենաշատ սպառվող մթերքների մեջ ամենառիսկայինները. հետազոտություն. 1in.am

«Մեր խնդիրն է պարզել ոչ թե այն մթերքները, որոնք առավել աղտոտված են, այլ պարզել, թե մարդու սպառման համար կոնկրետ որ մթերքներն են ավելի ռիսկային։

Մեր հետազոտությունները ցույց են տվել, որ թեև ամենաաղտոտված մթերքը եղել է կանաչեղենը, մասնավորապես, օրինակ, ռեհանը, բայց պետք է ասեմ, որ ռեհանը ռիսկային չէ, որովհետև մարդն ամեն օր չի կարող 150 կամ 200 գրամ ռեհան օգտագործել։ Մեր հետազոտությունները ցույց տվեցին, որ, որպես կանոն, ռիսկային են այն մթերքները, որոնք մարդիկ օգտագործում են մեծ քանակով և մեծ հաճախականությամբ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Էկոկենտրոնի սննդի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար Դավիթ Պիպոյանը։

«Անգամ շատ չնչին պարունակվող թունավոր տարրերի դեպքում, եթե մարդն ունի այդպիսի լայն սպառում, ապա կարող են լինել առողջական ռիսկեր։ Օրինակ՝ կանաչեղենը ամենաշատն է պարունակում, ասենք, պղինձ՝ 0,74 միլիգրամ կիլոգրամում, իսկ խնձորն ամենաքիչն է պարունակում, բայց տարբերությունն այն է, որ եթե կանաչեղենը սպառվել է ընդամենը 32 գրամ, ապա դրա ռիսկի գործակիցը կազմում է ընդամենը 0,003, իսկ խնձորը քանի որ 200 գրամ է սպառվել, ապա դրա ռիսկի գործակիցը 0,15 է, այսինքն՝ 5 անգամ ավելի բարձր է կանաչեղենից, և դա այն դեպքում, երբ խնձորի մեջ պղնձի պարունակությունը շուրջ 2 անգամ պակաս էր։ Այսինքն՝ կարևորն այն է, թե դու որքան շատ ես սպառում այդ մթերքը»,- մանրամասնեց փորձագետը։