Եթե դուք տանջվում եք հոդերի, մեջքի, ոտքերի, պարանոցի ցավերից, ապա այսբաղադրատոմսը ձեզ համար է:
Գնեք խանութից ցանկացած սննդի ժելատին(150գր.):Նշված քանակությունը կբավականացնի բուժման ամբողջ կուրսի համար, որը տևելու է 30 օր:
- Երեկոյան 5գր. Ժելատինը(2թ/գ) լցրեք սառնարանում սառեցրած ¼ բաժակ ջրի մեջ:
- Թողեք լուծվի սենյակային ջերմաստիճանում:
- Գիշերվա ընթացքում լուծույթը կվերածվի խիտ ժելատինի:
- Առավոտյան սոված փորին խմեք այս խառնուրդը: Եթե ձեզ համը դուր չի գալիս, ապա կարող եք ավելացնել հյութ, մեղր, յոգուրտ կամ թթվասեր՝ ինչ կուզեք, միայն թե կարողանաք այն կուլ տալ:
- Կրկնեք այս պրոցեդուրան 7 օր:
- Մարդիկ, ովքեր հետևել են այս բաղադրատոմսին, հաստատում են, որ այն իրոք վերացնում է մեջքի, ոտքերի և ողնաշարի ցավը: Իսկ մեկ շաբաթից արդեն դուք կմոռանաք դրա մասին:
- Բուժման ամբողջ կուրսը տևում է 1 ամիս: Այն կարող եք կրկնել 6 ամիսը մեկ:
Ժելատինի մյուս զարմանահրաշ օգտակար հատկությունները
- Ամրացնում է հոդերն ու սրտամկանները:
- Բարելավվում է նյութափոխանակությունը:
- Բարելավվում է մտավոր ունակությունները:
- Նպաստում է մաշկի առողջությանը:
- Կապաններին ու ջլերին հաղորդում է առաձգականություն:
- Արագացնում և ամրացնում է մազերի ու եղունգների աճը:
- Պաշտպանում հոդախախտից:
Զգուշացում: Ցանկացած առողջական խնդրի դեպքում նախապես դիմեք բժշկի: Երբեք մի՛ զբաղվեք ինքնաբուժությամբ: Բուժական նպատակով ժողովրդական և այլընտրանքային միջոցներ կիրառելուց առաջ խորհրդակցեք մասնագետի հետ: