«Ֆիլմի ամեն րոպեի հետ դու կրվում ես պետությանը։ Չնայած ֆիլմը շտապ օգնության բժիշկների, անձնական դրամաների, վրադ թափած հյութի, փչովի մատրասի մասին ա։ Նկարել ա Ռուսաստանը, խաղում են այլ դերասաններ, բայց հենց դու ես կրվում քո պետությանը, որտեղ ամեն ինչ հարմարեցված ա ձևին, կարևորը նորմատիվը հանձնեն, իսկ թե ոնց՝ խորապես թքած ունեն։ Որտեղ ամենօրյա հերոսները անմարդկային գներով անում են էն, ինչ պիտի անեն, այլ ոչ թե էն, ինչ ուզում ա պետությունը։ Որտեղ մարդուն մեղադրում են մեկին փրկելու, բայց մյուսին սպանելու համար, քանի որ ուզում էր վստահ լիներ, որ էս մեկին հաստատ փրկել ա։ Մարդը արժեք չի, արժեք ա թուղթը, խոսակցություն չբերելը, պլանը կատարելը, քսան րոպեի օրենքը…
Դու քո պետությանը կրված ես, որովհետև ճանապարհները ձնով փակված են, ու շտապ օգնության մեքենան լռվել-մնացել ա։ Որովհետև ուղեղումդ մտքերի խառնուրդ ա, ու ներքին՝ առաջ մղող մեքենադ ևս լռվել-մնացել ա։
Դուք պիտի նայեք էս ֆիլմը, ու անպայման պիտի կրվեք պետությանը, ու զգաք էդ մանթոն։ Զգացմունքներին կրվեք, հյութը թափեք ձեզ վրա, հայհոյեք մի երկու տեղ։ Որովհետև հետո լիքը բան հասկանում ես։ Պարտությունը սովորելու լավ ոլորտ ա, անգամ եթե դա կինոն ա անում։
Ու ընդհանրապես, ուզում ես ոտ-ոտ իջնես մեր Կինոմիություն, քացով խփես դռներին, մի հատ ուժեղ գոռաս, շունչ քաշես, հետ գաս տուն։
Չգիտեմ, մտքերս չեն ձևակերպվում։ Մենակ գիտեմ, որ լավն ա։
Իբր էսքանն էլ քիչ ա, երգն էլ մյուս կողմից ա ցբխում…»,- Facebook-ի իր էջում գրել է Սյունե Սևադան: