Եգիպտացորենն առողջության համար արժեքավոր մթերք է: Սակայն արժեքավոր են նաև եգիպտացորենի մազիկները և կոթը: Ներկայացնում ենք եգիպտացորենի մազիկների հինգ օգտակար հատկություններ:
1. Կանխում է երիկամներում քարերի գոյացումը Եգիպտացորենի մազիկներն օգտագործվում են միզաքարային հիվանդության կանխման, ինչպես նաև երիկամներից քարերի դուրս բերման համար, որովհետև մազիկներից եփուկն ունի միզամուղ և հակաբորբոքային ազդեցություն: Դրա շնորհիվ քարերն արագ և անցավ դուրս են գալիս:
2. Կարգավորում են արյան մեջ շաքարի մակարդակը Եգիպտացորենի մազիկները բարձրացնում են ինսուլինի մակարդակը և օգնում են ենթաստամոքսային գեղձի վնասված բջիջների վերականգնմանը, որի հետևանքով կարգավորվում է արյան մեջ շաքարի մակարդակը:
3. Նվազեցնում են խոլեստերինի մակարդակը Եգիպտացորենի մազիկների եփուկը նվազեցնում է «վատ» խոլեստերինի մակարդակը:
4. Բարելավում է թուլացած մազերի վիճակը Մազերն ամրացնելու համար 1լ եռման ջրի մեջ լցրեք ¼ բաժակ եգիպտացորենի չորացած մազիկներ և ¼ բաժակ չոր եղինջ:
5. Նվազեցնում է ախորժակը Եգիպտացորենի մազիկներից եփուկը նվազեցնում է ախորժակը և նպաստում նյութափոխանակությանը: Եփուկ կարելի է պատրաստել հետևյալ ձևով. 1 բաժակ եռման ջրում ավելացնել 1 գդալ մազիկներ և ծածկել կափարիչով: Մեկ ժամ հետո քամել: