Ոստիկանությունը քննություն է սկսել Մեծ Բրիտանիայի Սուրրեյ կոմսության Բիչհոլմի մանկական ապաստարանի գործով, որում 20 տարվա՝ 1957-1974թթ., ընթացքում մշտապես բռնաբարել են հարյուրից ավելի՝ սկսած երեք տարեկանից, երեխաների: Այդ տան նախկին գերիները վրեժի ծարավ են և կոչ են անում համազգային սկանդալ բորբոքել:
Բիչհոլմի նախկին գերիները արդարության կոչ են անում և ցանկանում մեղավորներին ճաղերի հետևում տեսնել: Ըստ նրանց, նրանք ենթարկվել են բռնության ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց կողմից: Բացի այդ, իրենց մոտ գալիս էին նաև հատուկ «հյուրեր», որոնք նույնպես օգտագործում էին երեխաներին իրենց այլասերված նպատակներով, գրում է Mirror-ը:
Բիչհոլմը բացվել է 1879թ. որպես աղքատ երեխաների համար տեղական դպրոց՝ ապահովված բնակիչների կառավարման ներքո: Հենց նրանք են պատասխանատու եղել ապաստարանի ու սովորողների կոմֆորտի համար: Սակայն պատերազմից հետո, 1957թ. աղքատների ապաստարանից այն վերածվել է իսկական դժոխքի անկյան:
Արդեն 118 մարդ՝ Բիչհոլմի նախկին ռեզիդենտի, ներկայումս 62-ամյա Գրայեմ Սերջանտի, գլխավորությամբ, մեղադրանքներ են առաջ քաշել տան վարչակազմի դեմ, որին նրանք մեղադրում են երեխաների հանդեպ դաժան վերաբերմունքի, բռնության ու ծաղրուծանակի մեջ: Ինքը՝ Գրայեմն, օրինակ, տուն է ընկել, երբ ինքը դեռ հինգ տարեկան էլ չի եղել:
«Ինձ պարբերաբար ծեծում էին: Ինձ այդ տանը ստիպում էին հանվել ու զբաղվել սեքսով տղամարդկանց հետ»,- ասել է Գրայեմ Սերջանտը:
67-ամյա Մարտին Ստյուարդը աշխատել է որպես բեռնատարի վարորդ, այժմ թոշակառու է, սակայն իր կյանքում եղել է ինքնասպանության մեկ փորձ: Եվ ամենը Բիչհոլմում անկացրած կյանքի տարիներից իրեն հետապնդող մանկական տրավմաների պատճառով: Մասամբ դրանց պատճառով ինքն այդպես էլ չի կարողացել ընտանիք կազմել, թեև նրա մոտ երեք երեխա է ծնվել: Նա Բիչհոլմ է ընկել 12 տարեկան հասակում, ըստ նրա, բռնությունն ու ծաղրուծանակը սկսվել են նրա այնտեղ գտնվելու առաջին իսկ րոպեներից:
«Առաջին իսկ օրը մեզ ծեծի ենթարկեցին և ստիպեցին սառը վաննա ընդունել, իսկ հետո փակեցին կոմոդի մեջ: Բռնությունը սկսվեց երկրորդ շաբաթից և տեղի էր ունենում շաբաթը երկուական անգամ … ես հիշում եմ նրանց դեմքերը, սակայն անուններ ընդհանրապես չեմ հիշում»,- ասել է Մարտին Ստյուարդը:
Այդ տան մեկ այլ զոհ է Ջեննիս Ուիլյամսը, ով այսօր 51 տարեկան է: Աղջիկը տուն է ընկել հինգ տարեկան հասակում: Բիչհոլմում գտնվելու սարսափները, որտեղ նա գտնվում էր իրենից մեկ տարով մեծ եղբոր հետ միասին, հետապնդում են նրան մինչև օրս: Մինչև 14 տարեկանը նա հինգ անգամ փորձել է ինքնասպան լինել, նա այժմ էլ հակադեպրեսանտներ է ընդունում: Այսօր նա աշխատում է որպես կյանքի հարցերով դաստիարակ, օգնում է մարդկանց հաղթահարել իրենց կյանքի դժվարությունները:
«Ես փակում եմ աչքերս ու տեսնում իմ վրա մարմինների կույտ: Եղբայրս պատմում էր, որ մի անգամ մտել է սենյակ, իսկ ինձ բռնաբարում էին միանգամից չորս հոգի՝ և՛ կանայք, և՛ տղամարդիկ… Սակայն նա ի՞նչ կարող էր անել: Նա փոքր տղա էր»,- ասել է Ջեննիս Ուիլյամսը:
Ոստիկանությունը ափսոսանքով հայտարարում է, որ քննությունը կտևի 4 տարուց ոչ պակաս՝ մինչև որ դատը տեղի կունենա: