Գիտեք արդյոք, թե ինչն է հաջողակ մարդկանց պաշտպանում սթրեսից, նրանց երջանիկ և ավելի արդյունավետ դարձնում. նրանք գիտեն, որ իրենց անձնական առաջնահերթություններն ավելի կարևոր են, քան մյուսներինը։
Վաղ առավոտյան զարթնելով՝ հաջողակ մարդիկ այդ ժամանակը նվիրում են իրենք իրենց և հնարավորինս օգտակար են անցկացնում։ Իսկ որոնք են այդ օգտակար սովորությունները, ներկայացնում ենք ստորև.
- Իրականում շատ շուտ են զարթնում.
Իհարկե, գիտենք, որ ժամանակն ամենաթանկ ռեսուրսն է։ Հաջողակ մարդիկ դա ավելի են գնահատում, այդ պատճառով էլ զարթնում են առավոտյան 5:30, 4:30 և անգամ 4:00-ին։ Այդպիսով նրանք ոչ միայն հնարավորություն են ունենում տնօրինել իրենց ժամերը, այլ նաև անել այնպիսի բաներ, որոնք կարևոր են իրենց համար։ Իհարկե, դժվար է միանգամից անցնել այդ գրաֆիկին, սկսեք նրանից, որ ձեր սովորական ժամից 15 րոպե շուտ զարթնեք՝ հետագայում աստիճանաբար ավելացնելով այդ ժամանակը։
- Զբաղվում են մարմնամարզությամբ.
Մենք նկատի չունենք ինտենսիվ համալիր վարժությունները։ Վաժությունները ոչ միայն ձեզ կստիպեն ավելի պարզ մտածել, այլ նաև լինել ավելի առողջ և երջանիկ, դրանք օգնում են նաև պայքարել սթրեսի դեմ։ Ժամանակ հատկացրեք ֆիզիկական վարժություններին։ Ժամեր տևող վարժությունները շատ բարդ են թվում։ Կարող եք փորձել վազքը, պարը կամ պարզապես կարճաժամկետ զբոսանքը։
- Բարձրացնում են իրենց մոտիվացիան.
Մոտիվացիան հավերժ չի տևում, այնպես որ պետք է մոտիվացիայի ռեսուրսներն անդադար սնեք։ Հաջողակ մարդիկ գիտեն դա, այդ պատճառով էլ բավարար ժամանակ են հատկացնում՝ բարձրացնելու դրանց սնուցման աղբյուրը։ Դուք ավելի շուտ կշարունակեք իրականացնել հանձնարարությունը, երբ էմոցիոնալ նվիրված լինեք դրան։
Կես ժամը նվիրեք մոտիվացնող մտքեր կամ գրքեր կարդալուն։
- Վարում են շնորհակալության օրագիր
Երջանկություն է ցանկանալ այն, ինչն արդեն ունեք։ Թվելով այն ամենը, ինչի համար շնորհակալ են, հաջողակ մարդիկ դառնում են ավելի լավատես, ոգեշնչված և բարձրացնում են իրենց կյանքի հեռանկարները։
Ամեն օր գրեք, թե ինչի համար եք շնորհակալ, սովորեք նաև հաշվել ձեր փոքրիկ հաղթանակները։
- Իրենց մի կարևոր հարց են տալիս.
«Եթե այսօր լիներ կյանքիս վերջին օրը, արդյո՞ք կանեի այն, ինչ պատրաստվում եմ անել այսօր։ Այդ հարցը ձեզ կբերի այնտեղ, որտեղ պետք է։ Եթե այդ հարցին շաբաթվա մեջ մի քանի անգամ բացասական պատասխան եք տալիս, ուրեմն կյանքում փոփոխությունների դիմեք։ Չէ որ էլ երբեք չեք իմանա՝ երբ կյանքում փոփոխություններ անելու հնարավորություն կունենաք։
- Ամենատհաճ գործի իրականացում.
Առավոտյան հաջողակ մարդկանց աշխատունակությունը բարձր է, այդ պատճառով էլ դա լավագույն ժամանակն է կատարելու ամենաբարդ հանձնարարությունները։ Այդ կերպ վարվելով՝ դուք ավելի շուտ կկատարեք հանձնարարությունն ու այն ինքնուրույն կավարտեք։ Ընտրեք օրվա ծանր գործերից միայն մեկը և իրականացրեք այն։
- Պլանավորում
Եթե ձեր ժամանակից մի քանի րոպե չհատկացնեք օրը ճիշտ ուղղորդելու վրա, ապա էլ ինչպե՞ս եք իմանալու, որ ճիշտ ուղղությամբ եք գնում։ Առնվազն 10 րոպե հատկացրեք ձեր կյանքի նպատակները պատկերացնելու, օրվա հանձնարարականները դիտարկելու վրա։ Դա կօգնի ձեզ օրն ավելի կառավարելի և քիչ լարված անցկացնել։
- Մեդիտացիա.
Կանգ առեք և թույլ տվեք ձեր ներաշխարհին ուղղորդել ձեզ. մի քանի րոպե հատկացրեք աղոթքին, լավ մտքերին, որպեսզի մնաք համերաշխ հոգեվիճակում։ Հիշեք, որ հիվանդությունների 90% -ը պայմանավորված է սթրեսով, այնպես որ մոռացեք շտապողականության մասին, վայելեք լռության պահը ինքներդ ձեզ հետ, կենտրոնացեք շնչառության վրա։