Fithacker.ru-ն գրում է, որ անքնությունը կամ անկանոն քունը կարող են բազմաթիվ գործոնների ազդեցության հետևանք լինել, այդ թվում՝ սթրես, անհանգստություն, դեպրեսիա։ Մարդիկ չեն կարողանում հանգստանալ և շարունակում են մտածել աշխատանքի, ընտանիքի կամ այլ խնդիրների մասին։
Անքնությունը կարող է որոշակի դեղամիջոցների ազդեցության հետևանք լինել։ Հակահիստամինային, ցավազրկող, ինչպես նաև զարկերակային բարձր ճնշման դեմ օգտագործվող դեղամիջոցները կարող են նպաստել քնի խանգարմանը։
Անկախ պատճառից՝ հարկավոր է լուծել այս խնդիրը, քանի որ այն նկատելիորեն ազդում է կյանքի որակի վրա։ Կարող եք փորձել այս բնական միջոցը՝ բանանով թեյ։ Բանանը մեծ քանակով մագնեզիում և կալիում է պարունակում։ Այս երկու հանքանյութերի համադրությունը հնարավորություն է տալիս հանգստացնել մկանները, իսկ մագնեզիումն օգնում է կանխարգելել քնի խանգարումները։
Բաղադրիչներ
- 1 բանան
- 2 բաժակ ջուր
- դարչին։
Պատրաստման եղանակը
- Կտրեք բանանի ծայրերը։
- Կեղևով բանանին 2 բաժակ ջուր ավելացրեք, եռացրեք միջին կրակին։
- 10 րոպե եռացրեք։ Ջուրը քամեք, ավելացրեք դարչինը։
- Խմեք ամեն օր՝ քնելուց 1 ժամ առաջ։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը