Ավելի լավ է որոշ մթերքներ չօգտագործել, երբ ստամոքսը դատարկ է, քանի որ բացասաբար են ազդում մարսողության և ձեր ինքնազգացողության վրա:
Բանան
Բանանը մեծ քանակությամբ մագնիում է պարունակում, որը սոված ժամանակ օգտագործելու դեպքում, մասնագետներից շատերի կարծիքով, կարող է օրգանիզմի մագնիումա-կալցիումային հավասարակշռության խանգարում առաջացնել, ինչն իր հերթին կարող է մեծացնել սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման հավանականությունը: Սակայն բանանի ճիշտ օգտագործումը սրտի և անոթների համար օգտակար է, պնդում են մասնագետները:
Նարինջ
Անվտանգ չէ նաև քաղցը նարինջով հագեցնելը. եթե ստամոքսում այլ կերակուր չկա, նարինջից հետո ձեզ ավելի շուտ կսպասեն գազագոյացումը և թթվայնության մակարդակի բարձրացումը: Դատարկ ստամոքսի դեպքում գազագոյացման մեծացում են առաջացնում նաև լոլիկն ու խուրման:
Յոգուրտ
Դատարկ ստամոքսի դեպքում չարժի օգտագործել նաև յոգուրտ, պնդում են փորձագետները: Նրանց խոսքով՝ այս մթերքի օգտակար հատկությունները երևան են գալիս, եթե յոգուրտն օգտագործվում է ուտելուց 2 ժամ հետո կամ քնելուց առաջ:
Սառը ըմպելիքներ
Սառը ըմպելիքները ևս մտել են այն մթերքների ցանկի մեջ, որոնք դատարկ ստամոքսի դեպքում ցանկալի չէ օգտագործել: Մասնագետները պնդում են, որ դրանք վատ են ազդում լորձաթաղանթի վրա և մարսողական համակարգի կողմից ֆերմենտային ռեակցիաների խանգարումներ են առաջացնում:
med.news.am