Այն մասին, թե ինչ մթերքներ պետք չէ տալ երեխային, NEWS.am Medicine խմբագրությունը բազմիցս գրել է։ Իսկ ո՞ր մթերքներն է ցանկալի ներառել երեխայի սննդակարգում նրա կյանքի առաջին ամիսների ընթացքում։ Ո՞ր մթերքները կնպաստեն նրա ուղեղի զարգացմանն ու նրան ավելի խելացի կդարձնեն։
Ամբողջահատիկ կուլտուրաներ
Ամբողջահատիկ կուլտուրաները ու հատկապես վարսակը բարդ ածխածինների ու բջջանյութի հրաշալի աղբյուր են համարվում։ Երեխայի օրգանիզմում այդ մթերքները դանդաղ են մարսվում՝ ապահովելով էներգիայի կայուն աղբյուր։ Վիտամին В-ն, որը պարունակվում է դրանց մեջ, օգտակար է նյարդային համակարգի համար ու կայունացնում է շաքարի մակարդակը։
Կանաչ բանջարեղեն
Կանաչ բանջարեղենը՝ օրինակ սպանախը ու կալե կաղամբը, համարվում են ֆոլատների ու այլ վիտամինների, հանքանյութերի, հակաօքսիդանտների ու երկաթի հրաշալի աղբյուր։ Այդ նյութերը շատ կարևոր են ուղեղի առողջության համար։ Դեռ հղիության ընթացքում ֆոլատները կարող են ապահովել սաղմի նյարդային խողովակի նորմալ զարգացումը։
Ընդեղեն
Հունական ընկույզը, նուշն ու գետնանուշը հագեցած են վիտամին Е-ով՝ հակաօքսիդանտ, որը պաշտպանում է նյարդային մեմբրանները։ Դրանց մեջ նկատվում է DHA–ի ամենաբարձր խտությունը՝ օմեգա 3 ճարպաթթուների տարատեսակ, որը պաշտպանում է նորածինների ուղեղի առողջությունը։
Գունեղ բանջարեղեն
Վառ գույնի բոլոր բանջարեղենները՝ օրինակ լոլիկը, դդումը, նաև գազարը, համարվում են հակաօքսիդանտների հոյակապ աղբյուր՝ ուղեղի բջիջների առողջության պահպանման համար։
Յուղոտ ձուկ
Յուղոտ ձուկը նույնպես շատ կարևոր է երեխայի ուղեղի համար։ Այն հարուստ է օմեգա 3 ճարպաթթվով, որը անհրաժեշտ է ուղեղի աճի, սրտի ու անոթների նորմալ աշխատանքի համար։ Յուղոտ ձուկը նաև համարվում է վիտամին D-ի լավ աղբյուր, որն անհրաժեշտ է ոսկորների ու նյարդային համակարգի առողջության համար։
Յոգուրտ (մածուն)
Կաթնամթերքը համարվում է վիտամին D-ի հրաշալի աղբյուր, որը անհրաժեշտ է ուղեղի հյուսվածքների, նեյրոտրանսմիթերների ու էնզիմների աճի համար։ Բնական յոգուրտը (առանց շաքարի ու բուրավետ նյութերի) նաև համարվում է սպիտակուցների ու ածխածինների հոյակապ աղբյուր։ Յոգուրտ կարելի է տալ երեխային կրծքի կաթից կտրելու ժամանակաշրջանում։ Այն պարունակում է բազմաթիվ «լավ» բակտերիաներ, որոնք ամրացնում են երեխայի իմունային համակարգն ու նպաստում մարսողության կարգավորմանը։
Ձու
Ձուն համարվում է ոչ միայն սպիտակուցի, այլև A, D, E և B12 վիտամինների աղբյուր։ Բացի դրանից, դեղնուցը պարունակում է խոլին, որը նպաստում է ուղեղի զարգացմաննն ու լավացնում է հիշողությունը։ Դեղնուցում կա նաև երկաթ, որը նույնպես կարևոր է ուղեղի զարգացման համար։