– Ապակե տարան կիսով չափ լցրեք յասամանի տերևներով, մնացած ծավալը լրացրեք օղիով։ 7 օր թրմեք մութ տեղում, պարբերաբար թափահարեք։ Քամեք։ Օրը 1-2 անգամ քսեք ոտքերին` ողջ երկայնքով, սկսեք մատներից։ Շարունակեք 1 ամիս։
– Քնելուց առաջ թրոմբլոֆլեբիտի, վարիկոզային խոցի դեպքում հիվանդ մասին ամրացրեք յասամանի թարմ տերևներ։
– Հոգնած, ուռած երակներին օրը մի քանի անգամ քսեք կարտոֆիլի թարմ հյութ կամ դրեք թրջոցներ այդ հյութով։
Նաև առավոտյան և երեկոյան խմեք 100-ական մլ կարտոֆիլի հյութ։
– Կարտոֆիլի քերվածքը 1 սմ հաստության շերտով ամրացրեք վարիկոզային խոցին, վրայից դրեք 4-7 շերտ թանզիֆ։ Պահեք 4-5 ժամ։ Փոխեք վիրակապը կամ դրեք թրջոց կարտոֆիլի հյութով։
– Նոր սկսվող խոցերին քսեք կռատուկի տերևի հյութ։
– Թրմեք 200 գ չորածաղկի (չոր) խոտաբույսը 6 լ եռջրում։ Պահեք տաք տեղում, մինչև հովանալը։ Լցրեք դույլի մեջ, կատարեք ոտքերի լոգանք, պարբերաբար ավելացնելով տաք ջուր` լոգանքի ջերմաստիճանը` 36-38 C։ Կատարեք քնելուց առաջ։ Փորձված ժողովրդական միջոց է։
– 100 գ չորածաղկին ավելացրեք 1 լ կաթնաշիճուկ, դրեք կրակին, հասցրեք եռման ջերմաստիճանի, անջատեք կրակը։ Թուրմը (խոտի հետ) 5-6 ժամ թրմեք ջերմապահում։ Քամեք։ Թանզիֆը թրջեք թուրմի մեջ և մի քանի շերտով` 4-7, փաթաթեք ոտքի վնասված հատվածին։ Վրայից դրեք չոր վիրակապ։ Կատարեք քնելուց առաջ։ Շարունակեք 2 շաբաթ։
– Մանրացրեք, խառնեք (1։1) վաղենակի տերևը և ծաղիկը։ Հումքի 2 ճ/գ-ն թրմեք 300 մլ եռջրում մինչև հովանալը, դրեք թրջոցներ։
– Աղացեք հնդկացորենը, կերեք օրը 1 ճ/գ։
– 2 ճ/գ պնդուկենու չոր տերևը (մայիսին հավաքած) 2 ժամ թրմեք 500 մլ եռջրում։ Քամեք։ Խմեք 100-ական մլ, օրը 4 անգամ` սնվելուց առաջ։
– 3 ճ/գ ձիաձետի խոտը թրմեք 400 մլ եռջրում։ Քամեք։ Խմեք 100-ական մլ` օրը 4 անգամ։ Խմեք 4-5 օր։ Ընդմիջեք։
– Առավոտյան սնվելուց 30 րոպե առաջ խմեք 0,2 գրամ մումիո։ Շարունակեք 25 օր։ 10 օրից կրկնեք ևս 1 անգամ։
168.am
Հունիս 28, 2012