Հարկավոր է մտածել և ուշադրություն դարձնել սովորական մթերքներին, որոնք մաքրում են օրգանիզմը ավելի լավ, քան ցանկացած դեղամիջոցները, ինչպես նաև անվտանգ են առողջության համար։
Ահա թե ինչո՞վ պետք է սնվեք, որպեսզի ավելի լավ մաքրեք օրգանիզմը։
Կաղամբ
Կաղամբը իր մեջ պարունակում է շատ սննդարար մանրաթելեր, որոնք կապում են ծանր մետաղները և տոքսիները և հեռացնում են աղիքներից։ Ինչպես նաև կաղամբը պարունակում է օրգանիկ թթուներ, որոնք դրական ազդեցություն ունեն մարսողության վրա և կայունացնում են միկրոֆլորանը։ Սա դեռ ամենը չէ։ Այն պարունակում է շատ քիչ հանդիպող վիտամին U, որը «սպանում» է վտանգավոր նյութերը և մեծ դեր է խաղում վիտամինների սինթեզում։
Ինչպե՞ս օգտագործել։ Կարելի է թարմ կամ թթու վիճակում, կամ անգամ հյութի տեսքով։
Կարմիր ճակնդեղ
Կարմիր ճակնդեղը՝ օրգանիզմի համար մեկ մաքրող միջոցն է։ Առաջին հերթին ճակնդեղի բաղադրության մեջ կա՝ ցելյուլոզա (սննդային թելիկներ), պղինձ, ֆոսֆոր, վիտամին C և մի ամբողջ շարք օգտակար թթուներ, որոնք բարելավվում են մարսողությունը և սպանում աղիքներում գտնվող փտող բջիջները։ Բացի այդ ճակնդեղի մեջ կա «բետային», որը օգնում է լյարդին ազատվել տոքսիներից։ Ինչպես նաև ճակնդեղը ունակ է երիտասարդացնել օրգանիզմը, շնորհիվ իր ֆոլաթթուների։
Ինչպե՞ս օգտագործել։ Եփած, կարելի է բորշի մեջ, կամ աղցանների, հյութի տեսքով։
Սխտոր
Ավելի քան 400 օգտակար նյութեր կան ընդամենը 1 սխտորի մեջ։ Այդ նյութերը մաքրում են անոթները, նվազեցնում են արյան մեջ խոլեստերինի մակարդակը և վերացնում են ուղեղի քաղցկեղի պատճառները։ Սխտորի մեջ պարունակող նյութերը վերացնում են ստամոքսի խոցի պատճառը՝ հելիկոբակտերը։ Վերացնում է ճիճուները և թոքախտը։
Ինչպե՞ս օգտագործել։ Ավելի լավ է թարմ կամ մանրացրած վիճակում։
Սոխ
Սոխի մեջ ամենակարևորը՝ ֆիտոնսիդներն են, որոնք պահպանվում են եթերային յուղերում։ Ֆիտոնսիդները մեկ վայրկյանում վերացնում են բակտերիաների մեծամասնությունը։ Ինչպես նաև, սոխը օգնում է բարելավվել մարսողությունը և յուրացնել սննդարար նյութերը և անգամ բարելավվում է ախորժակը ։ Սոխը նաև պարունակում է մեծ քանակությամբ ծծումբ, որը վերացնում է «բոլոր վտանգները»։
Ինչպե՞ս օգտագործել։ Սովորաբար թարմ վիճակում, կամ աղցանում։
Խնձոր
Խնձորները կայունացնում են մարսողական համակագրի աշխատանքը, շնորհիվ պեկտինի և մանրաթելերի, որոնք «կապում» են տոքսիները։ Խնձորը բարելավվում է ախորժակը, օգնում է ստամոքսահյութի արտադրանքին, վերացնում է փորկապությունը։ Ինչպես նաև, խնձորները վերացնում են A գրիպի վարակիակիրները և դիզենտերիան։
Ինչպե՞ս օգտագործել։ Սովորաբար այն օգտագործում են թարմ վիճակում և միմիայն կեղևով, նաև հնարավոր է հյութի տեսքով, կամ քերած վիճակում։
Ավոկադո
Շատերը ցավող չգիտեն այս «հարավային» մրգի օգտակարության մասին։ Ավոկադոն իր մեջ պարունակում է մի հրաշալի նյութ՝ «գլուտաթիոն», որը կանխում է բազմաթիվ վտանգներ։ Ինչպես նաև ավոկադոն, կարգավորում է արյան մեջ խոլեստերինի մակարդակը։
Ինչպե՞ս օգտագործել։ Սովորաբար այն ուտում են թարմ վիճակում, որպես չոր միրգ, կամ օգտագործում են որպես յուղ։
Լորամիրգ
Լորամիրգը, հնարավոր է ամենաուժեղ բնական հակաբիոտիկ և հակավիրուսային միջոցն է։ Լորամիրգը մաքրում է միզապարկը վտանգավոր բակտերիաներից։ Ինչպես նաև լորամիրգը օգնում է պայքարել քաղկեղածին բջիջների դեմ, նաև մաքրում է թրոմբերը։
Ինչպե՞ս օգտագործել։ Լորամիրգը ուտում են թարմ վիճակում շաքարով կամ օգտագործում են հյութի տեսքով։