Դդմի սերմերը ամենաօգտակար սերմերն են առողջության համար։
Նրանք արդյունավետ կերպով կանխում են շաքարային դիաբետը, նվազեցնում խոլեստերինի մակարդակը, կանխում օստեոպորոզը, օգնում է պայքարել ավելորդ քաշի դեմ և զգալիորեն նվազեցնում է քաղցկեղի զարգացումը։
Դդումը ինքնին շատ օգտակար է, իսկ նրա սերմերը հարուստ են սննդարար նյութերով, այնպիսի նյութերով ինչպիսիք են վիտամին К, կալիումը, մագնեզիումը, երկաթը, կալցիումը և ցինկը։
Ահա դդմի սերմերի օգտակար հատկություններից մի քանիսը։
Կանխում է դիաբետի զարգացումը
Այս սերմերը, որոնք պարունակում են մեծ քանակությամբ ճարպաթթուներ թույլ է տալիս արդյունավետ կարգավորել արյան մեջ շաքարի մակարդակը։ Եթե դուք տառապում եք շաքարային դիաբետով, ապա օգտագործեք այն ամեն օր։
Նվազեցնում է խոլեստերինի մակարդակը
Հետազոտությունները ցույց են տվել, որ դդմի սերմերը նվազեցնում է խոլեստերինի մակարդակը 13%-ով։ Բացի դա, սերմերը նաև նվազեցնում են զարկերակային ճնշումը, ինսուլտի հավանականությունը, սրտի կաթվածի հավանականությունը։
Կանխում է քաղցկեղի զարգացումը
Միացությունները, որոնք կան դդմի սերմերի մեջ արդյունավետորեն պայքարում են քաղցկեղածին բջիջների դեմ և ունեն հզոր հակաբորբոքային հատկություններ, որն էլ նվազեցնում է քաղցկեղի զարգացումը 23%-ով։
Կանխում է օստեոպորոզը
Ցինկի մեծ քանակության շնորհիվ սերմերը կանխում են օստեոպորոզը։ Այս սերմերի ¼ բաժակը ունի օրվա չափաբաժնի համար նախատեսված 17%` այդ հանքանյութից։
Օգնում է ազատվել ավելորդ քաշից
Դդմի սերմերը հարուստ են սպիտակուցներով, այդ պատճառով էլ այն հագեցնում է՝ կուշտ պահելով երկար ժամանակ։
Զգուշացում. Ցանկացած առողջական խնդրի դեպքում անպայման դիմեք բժշկի: Հնարավոր է ձեզ մոտ շատ բարդացած հիվանդություն է , որի բուժման համար անհրաժեշտ կլինի խիստ և երկարատև բուժում: Ժողովրդական միջոցներ կիրառելուց առաջ նախապես խորհրդակցեք մասնագետի հետ: