Աղիքային ցուպիկ, հակաբիոտիկ և խմորասնկեր. թթվասերի 10 նմուշից միայն 3-ն են անվտանգ. hetq.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Աղիքային ցուպիկ, հակաբիոտիկ և խմորասնկեր. թթվասերի 10 նմուշից միայն 3-ն են անվտանգ. hetq.am

Այս անգամ «Հետք»-ը լաբորատոր փորձաքննության է ներկայացրել շուկայում լայն տարածում ունեցող 10 արտադրողի թթվասեր, որոնցից միայն 3-ն են համապատասխանել սահմանված նորմերին։

Մնացած 7-ի մեջ հայտնաբերվել են աղիքային ցուպիկ, հակաբիոտիկ, բուսական յուղ և խմորասնկերի բարձր քանակ։

!!!  Հրապարակման պահին փորձաքննված խմբաքանակն այլևս առկա չէ. թթվասերի պահպանման ժամկետը 6-10 օր է։

Թթվասերը լայն սպառում ունեցող կաթնամթերք է։ Այն հաճախ է օգտագործվում առօրյայում՝ թե´ որպես առանձին ուտեստ, թե՛ որպես հավելում։

Գոյություն ունեն մի շարք որոշումներ և իրավական ակտեր, որոնք սահմանում են, թե ինչպիսին պետք է լինի անվտանգ կաթնամթերքը։ Մասնավորապես, Կառավարության 2006թ դեկտեմբերի 21-ի ՝ «Կաթին, կաթնամթերքին եվ դրանց արտադրությանը ներկայացվող պահանջների մասին» 1925-Ն որոշման մեջ ասվում է, որ ժամկետի վերջում թթվասերի մեջ կաթնաթթվային մանրէները պետք է լինեն` 1×107 ԳԱՄ-ից ոչ պակաս:

Թթվասերի արտադրման մեջ արգելվում է բուսական յուղի օգտագործումը. այն համարվում է ցարծրորակ հումք և օրգանիզմի կողմից հեշտ չի յուրացվում: Սակայն որոշ արտադրողներ այն կիրառում են, քանի որ բուսական յուղն էժան է։

Բուսական յուղ կարելի է օգտագործել թթվասերային ապրանքների մեջ, սակայն մակնշման մեջ արտադրողը պարտադիր պետք է նշի, որ դա ոչ թե թթվասեր է, այլ թթվասերային մթերք, որը պարունակում է բուսական յուղ:

Թթվասերի անվտանգությունը կարգավորվում է նաև «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքով, ՄՄ ՏԿ  033/2013` «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին», ինչպես նաև՝ ՄՄ ՏԿ 022/2011՝  «Պարենային ապրանքներն իրենց պիտակավորման մասով» տեխնիկական կանոնակարգերով։

ԵԱՏՄ տարածքում իրացվելու համար սննդամթերքի համար պարտադիր է նաև EAC  (Eurasian Conformity)` Եվրասիական համապատասխանության նշանը, ինչը վկայում է, որ տվյալ ապրանքն անցել է համապատասխանության բոլոր փուլերն ու կարող է հայտնվել շուկայում։

Հատկապես պարտադիր է այդ նշանի առկայությունը բարձր ռիսկայնություն ունեցող սննդամթերքի դեպքում։ Ըստ Հայաստանի կառավարության՝ ներմուծվող սննդամթերքի ռիսկայնության գնահատման մեթոդաբանության որոշման, կաթնամթերքը բարձր ռիսկայնություն ունեցող սննդամթերք է՝ ռիսկայնության միավորը՝ 30։

Նշված նորմերից ցանկացած շեղում անթույլատրելի է։

Ամբողջությամբ՝ hetq.am