Սունկը հիվանդություն է, որը բժշկական միջամտության կարիք ունի։ Դրա տարածումը կարող է լուրջ վարակի հետևանք դառնալ։ Budetezdorovy.ru-ն գրում է, որ սնկերն առավել հաճախ առաջանում են ոտքերի եղունգների հատվածում։ Թաց, տաք միջավայրը բարենպաստ պայմաններ է ստեղծում միկրոօրգանիզմների տարածման համար։ Ռիսկի խմբում են նաև կանայք, ովքեր պարբերաբար լաք են օգտագործում և որևէ միջոց չեն ձեռնարկում՝ եղունգները վերականգնելու համար։ Կայքն առաջարկում է տարբերակ, որի օգնությամբ կազատվեք ոտքերի սնկից։ Այն կօգնի կանխարգելել այս խնդրի զարգացումը, կամրացնի եղուգներն ու գեղեցիկ տեսք կհաղորդի ոտքերին։
Բաղադրիչներ
- 1 ճաշի գդալ ձիթապտղի յուղ
- 3 կաթիլ օրեգանոյի յուղ։
Պատրաստման եղանակը։ Երկու բաղադրիչները խառնեք, քսեք վնասված եղունգին, թողեք մի քանի րոպե, մաքրեք։ Այս միջոցն օգտագործեք շաբաթվա ընթացքում մի քանի անգամ։ Ամեն օր կրկնելու դեպքում արդյունքն ավելի շուտ տեսանելի կլինի։
Այս միջոցի գլխավոր գաղտնիքն օրեգանոյի յուղն է։ Այն հակաբակտերիալ հատկություններ ունի, ինչի շնորհիվ կարող է օգտագործվել տարբեր վարակների դեպքում։
Ուշադրություն։ Օգտագործելուց առաջ պարտադիր է բժշկի հետ խորհրդակցելը։ Հիշեք, որ ինքնաբուժումը կարող է վնասել առողջությանը։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը