Հայրեր և որդիներ թեման մշատպես արդիական է եղել, բոլոր ժամանակներում գրվել, խոսվել ու քննարկվել է այն: Ի՞ նչ է հայրությունը, ո՞րն է հոր դերը երեխայի կյանքում: Ընտանիքի նշանակությունը` ազգ, հայրենիք և պետություն գաղափարների ձևավորման մեջ: Ինչպես կրթել ոչ միայն լավ զավակ, այլև` լավ քաղաքացի: Այս հարցերի շուրջ փոքրիկ զրույց ենք ներկայացնում «Մենք պետական և ազգային արժեքների հանրահռչակման հիմնադրամ»-ի հիմնադիր և ղեկավար Պավել Սարգսյանի հետ:
–Ի՞նչ է նշանակում հայր լինել. ինչպե՞ս կբնորոշեք այդ զգացումը:
-Հայրը լինելը ամենաերջանիկ և միևնույն ժամանակ ամենապատասխանատու զգացումն է. Կարող եմ ասել` կյանքիս ամենակարևոր տիտղոսն է:
-Առաջին զգացումը, երբ առաջին անգամ գրկեցիք ձեր արքայադստերը` գեղեկցկուհի Նատալիին:
-Այդ աննկարագրելի զգացումն ես ապրում եմ գրեթե ամեն օր: Նատալիիս գրկելիս ամեն անգամ ապրում եմ լրիվ նոր զգացումներ և ամեն անգամ դրանք ինձ նոր լիցքեր և կյանքի նկատմամբ սիրով լցվող զգացմունքներ են հաղորդում: Շատ դժվար է նկարագրել բառերով այդ զգացումը: Պարզապես պետք է ապրել այդ ամենը: Վստահ եմ` դուստրեր ունեցող հայրիկները ինձ կհասկանան:
–Արդյո՞ք նույն զգացումներն ապրեցիք Ալեքի դեպքում:
-Գիտեք, տղան դա լրիվ այլ աշխարհ է. ես շատ երջանիկ եմ, որ տղաս շատ ջերմ, մարդամոտ և, իրոք, ջիգյարով տղա է:
Ամեն վայրկյանն իր հետ անցկացնելով` ես հպարտանում եմ նրանով, ինձնով նույնպես)):
Շատ կարևոր է, որպեսզի տղան զգա, որ դու իր կողքին ես` միևնույն ժամանակ նրա մոտ զարգացնելով ինքնուրույնության զգացումը, որպեսզի իր որոշումների, ցանկությունների և խնդիրներին նա ինքնուրույն արձագանքի:
Շատ եմ կարևորում տղաների դաստիարակության մեջ կրթվածությունը, ինքնավստահությունը և չափի զգացումը:
–Աշխատանքի բերումով կարողանո՞ւմ եք ժամանակ հատկացնել երեխաներին:
-Կարծում եմ երեխաների հետ միշտ էլ քիչ է այն ժամանակը, որը մենք ունենք և իրենց հետ անցկացնում ենք: Ոչինչ չի կարող լինել ավելի կարևոր քան երեխաներն և ընտանիքը:
Հնարավորության դեպքում ինձ հետ հանդիպումների կամ պարզապես աշխատանքային գործողություններին եմ ներգրավում: Անշուշտ կարևոր է, որպեսզի իրենք տեսնեն, թե դու ինչպես և ինչով ես զբաղված՝ իրենց էլ է դա հետաքրքիր:
–Սովորաբար ի՞նչիպիսի հանգիստ եք նախընտրում երեխաների և ընտանիքի համար:
-Շատ ենք սիրում ճանապարհորդել և այդ հանգիստը կամ աշխատանքային ճանապարհորդությունը լիարժեք է, երբ երեխաներդ քեզ հետ կիսում են նոր միջավայրը, բնությունը, մշակույթը, քաղաքակրթությունը և իր ածանցյալ տպավորությունները, կյանքում ամենատպավորիչ և հետաքրքիր ժամանակ անցկացնելու տարբերակներից դա երեխաների և կնոջդ հետ ճամփորդելն է ու ամենակորևորը շնորհակալ եմ կնոջս, որ ինձ նման գանձեր պարգևեց և դեռ կպարգևի))):
–Կա՞ն խաղեր, որոնք երեխաները խաղում եմ միայն ձեզ հետ:
-Չեմ ասի, որ շատ ենք իրա հետ խաղում, հիմնականում միասին են խաղում:
Ինձ հետ երբեմն թաքնվոցի, ֆուտբոլ կամ շախմատ են խաղում:
– Ի՞նչ եք կարծում, որքանով է կարևոր հոր դերը երեխաների դաստեարակության հարցում:
-Դժվար է հարցին կարճ պատասխանել: Կարծում եմ, և ես այդպես էլ փարձում եմ անել, լինել ամենավստահելին, ամենաօրինակելին և ամենաարդարը: Երբ տղաս ինձ անվանում է պապաս, և վերջերս աղջիկս մի արտասահմանցու ինձ անվանում էր աշխարհի ամենալավ պապան,դրանից հետո ոչինչ չի կարող քեզ շեղել ամենավստահելի, ամենաօրինակելի և ամենաարդարի ուղղուց:
-Տարիներ շարունակ դուք Ձեր «Մենք» հիմնադրամի միջոցով իրականացնում եք ռազմահայրենասիրական մի շարք ծրագրեր, տարբեր նախագծերի հեղինակ եք: Որքանո՞վ եք կարևորում հայրենասիրական ոգու և պետականության գաղափարի սերմանումն երեխայի դաստեարակության մեջ: Ո՞րն է ընտանիքիդերակատարությունը կայուն պետություն ձևավորելու հարցում:
-Յուրաքանչյուր ծնող ցանկանում է իր երեխային տեսնել երջանիկ և դրա համար անում է ամեն ինչ, որպեսզի երեխան ստանա կրթություն և լինի իր գործի լավագույն մասնագետը: Ես շատ մեծ կարևորություն եմ տալիս երեխաների դաստիարակության մեջ հայրենիքը և պետությունը սիրելու, հարգելու, հպարտանալու և վստահելու գաղափարախոսությունը, քանի որ պետություն վաղը այդ երեխայի լավ ապագայի երաշխավորն է:
Մենք բոլորս պետք է անենք ամեն հնարավորը, որպեսզի մեր պետությունը լինի այնպիսին, որ վաղը մեր երեխաներն ունենան վստահ լավ ապագա:
Դա մեր բոլորիս պարտքն է: Չեմ կարծում, որ կարելի փակվել մեր նեղ ընտանեկան հարցերում և փորձել փախչել իրականությունից:
Ես վստահ եմ հայը պետք է ապրի Հայաստանում և աշխատի ու արարի իր պետության հզորացման համար:
Զրուցեց Վ. Գիշյանը