Հավելյալ վճարված 1000 դրամների ետ ստանալու կարգն ու արհեստական խոչընդոտները
Advertisement 1000 x 90

Հավելյալ վճարված 1000 դրամների ետ ստանալու կարգն ու արհեստական խոչընդոտները

Հավելյալ վճարված 1000 դրամների ետ ստանալու կարգն ու արհեստական խոչընդոտները

Ինչպես հայտնի է, 2017 թվականից քաղաքացիների եկամուտներից ամսական 1000-ական դրոշմանիշային վճար է հատկացվում զինծառայողների ապահովագրության հիմնադրամին: Այդ գումարը քաղաքացիների աշխատավարձերից պահում ու վճարում է գործատուն:

Այն քաղաքացիները, որոնք աշխատանքային կամ ծառայությունների մատուցման պայմանագրով աշխատում են մեկից ավելի գործատուի մոտ, և նրանց աշխատավարձից նախորդ տարվա ընթացքում գանձվել է հավելյալ դրոշմանիշային վճար, ապա վերջիններս, համաձայն «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքի, իրավունք ունեն ետ պահանջելու սահմանված չափից ավել իրենցից պահված դրոշմանիշային վճարի գումարները:

Վերջնաժամկետը և ընթացակարգը

Յուրաքանչյուր տարի սահմանվածից (ամսական 1000 դրամ) ավել վճարված գումարը ետ ստանալու դիմում կարելի է ներկայացնել մինչ հաջորդ տարվա փետրվարի 28-ը: Այլ կերպ ասած, այն քաղաքացիները, ովքեր անցյալ տարի (թեկուզ մեկ ամիս) ավելի քան մեկ գործատուից եկամուտ են ստացել, կարող են նախքան փետրվարի 28-ը դիմել վճարված ավել 1000 դրամները ետ ստանալու համար:

Նախ և առաջ անհրաժեշտ է նախորդ տարվա բոլոր գործատուներից ստանալ համապատասխան տեղեկանք այն մասին, որ քաղաքացու ամենամսյա աշխատավարձից պահվել է դրոշմանիշային վճար: Տեղեկանքի ձևը՝ այստեղ:

Տեղեկանքները ստանալուց հետո քաղաքացին դրանք (անձնագրի կամ նույնականացման քարտի և պատճենի հետ) պետք է ներկայացնի Պետական եկամուտների կոմիտեի տարածքային ցանկացած ստորաբաժանում` իր կողմից նախորդ մեկ տարվա ընթացքում վճարված դրոշմանիշային վճարների չափի մասին տեղեկանք ձեռք բերելու նպատակով (Ձև 4): Տեղեկանքը անվճար է և տրվում է տեղում: Նշենք, որ հարկային մարմին պետք է ներկայացվեն նաեւ բանկային տվյալները (բանկի անվանումն ու հաշվեհամարը, որին պետք է ետ վերադարձվեն վճարված ավելորդ վճարները):

Փայլակ Կարապետյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում»