Ոչ մի բժիշկ իր հիվանդի վատը չի ցանկանում, բայց միշտ չէ, որ ստացվում է օգնել հիվանդին. փորձագետ
Advertisement 1000 x 90

Ոչ մի բժիշկ իր հիվանդի վատը չի ցանկանում, բայց միշտ չէ, որ ստացվում է օգնել հիվանդին. փորձագետ

Կեսարյան հատման ենթարկված ծննդկանի մահվան վերաբերյալ «Սլավմեդ» բժշկական կենտրոնի երկու բժշկի դեմ գործով այսօր հարցաքննվեց Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Գեորգի Օկոևը: Նա մասնակցել է ծննդկանի՝ Տաթևիկ Գասպարյանի, մահվան պատճառների վերաբերյալ հանձնաժողովային փորձաքննության անցկացմանը:

Բժիշկը հայտնեց, որ առաջին գերձայնային հետազոտությամբ որևէ շեղում չի հայտնաբերվել, երկրորդ գերձայնային հետազոտությամբ հեմատոմա է հայտնաբերվել:

Վիրահատությունից հետո որքա՞ն ժամանակ պետք է հիվանդը պահվի ինտենսիվ թերապիայի բաժնում հարցին ի պատասխան փորձագետը նշեց, որ որևէ հստակ ցուցում, կարգ գոյություն չունի, հիմնականում ժամկետն որոշվում է՝ ելնելով հիվանդի վիճակից ու կախված անզգայացումից:

Գ.Օկոևը նշեց, որ կոնկրետ դեպքում հիվանդի զարկերակային անոթազարկն ու արյան ճնշումը ստաբիլ են եղել, նորմայի սահմաններում: Նա ընդգծեց, որ տվյալ դեպքում եղել է մզզող հեմատոմա, երբ արյունը կամաց-կամաց է հավաքվում:

Պաշտպանական կողմն առարկեց մեղադրողի հարցի դեմ առ այն, թե 1850 միլիլիտր արյան կորուստը որքա՞ն ժամանակում կարող էր առաջանալ: Պաշտպան Հունան Բաբայանը հայտարարեց, որ այդ սխալ ձևակերպումն արվել է ողջ նախաքննության ընթացքում ու գործի ելքը սխալ է որոշվել: Պաշտպանը պարզաբանեց, որ արյան կորուստը միանգամյա չէ, արյան կորուստն ընդհանուր այդքան է կազմել:

Բժիշկն իր հիվանդի վատը չի ցանկանում, փորձում է ամեն կերպ օգնել նրան, բայց միշտ չէ, որ ստացվում է, բժշկի մեղքը չէ, որ չի կարողանում միշտ հաղթող դուրս գալ, ասաց փորձագետը:

«Փաստինֆո»



Նման նյութեր