Դեռևս հնագույն ժամանակներում բժիշկները, ալքիմիկոսները փորձում են գտնել անմահության էլիքսիրը:
Նրանք հազար ու մի փորձեր են կատարել՝ խառնելով իրար տարբեր խոտաբույսեր և բաղադրիչներ ստանալու համար ցանկալի միջոցը, սակայն այդպես էլ չի հաջողվել այն ստանալ:
Սակայն մի քանի բան ամեն դեպքում նրանց հաջողվել է փոխանցել մեզ: Մեր շամանակներում հայտնաբերվել են բաղադրատոմսեր, որոնք կազդուրում և ամրացնում են օրգանիզմը: Թող մենք չապրենք 200 տարի, բայց գոնե մեր ծերության օրոք կլինենք առողջ և առույգ: Աչքի անցկացնելով հին բաղադրատոսմերը՝ պատմագետները պարզել են, որ մթերքներից ամենահաճախը հանդիպողը եղել է կաթի և սխտորի խառնուրդը: Այստեղ զարմանալի ոչինչ չկա, քանի որ դեռ Ավիցեննան համարում էր սխտորը դեղամիջոց բազմաթիվ հիվանդությունների դեմ, իսկ ժամանակակից գիտությունը դա հաստատել է:
Սխտորը կաթով՝ երիտասարդության էլիքսիր:
Բաղադրատոմսը
Ոչ մեծ կաթսայի մեջ լցնում ենք 1 բաժակ կաթ և դնում այն կրակի վրա: Մինչև կաթը կեռա, վերցնում ենք 2 պճեղ սխտոր և շատ մանր կտրտում: Հենց կաթը եռա, ավելացնում ենք նրա մեջ սխտոր, վերցնում կրակի վրայից և ծածկում կաթսան կափարիչով։
10 րոպեից երիտասարդության էլիքսիրը արդեն պատրաստ կլինի:
Խորհուրդ է տրվում օգտագործել միջոցը շաբաթական 1 անգամ՝ 1 բաժակից։