0,5 թեյի գդալ կերակրի սոդային ավելացրեք 10-20 կաթիլ ջրածնի պերօքսիդ (գնեք դեղատնից) և մի քանի կաթիլ կիտրոնի հյութ։ Վերջ, մածուկը պատրաստ է։
Ինչպե՞ս ընդունել
Բամբակը թրջեք այդ մածուկի մեջ և մաքրեք ատամները և լնդերը՝ և՛ ներսից, և՛ դրսից։ Կիտրոնը սոդան չեզոքացնում է և հաղորդում թարմություն, սոդան մաքրում է ատամները փառակալումից, իսկ ջրածնի պերօքսիդը ախտահանում և սպիտակացնում է ատամները։
Ատամները այս կերպ մաքրելուց հետո, այնքան մաքուր կլինեն, որ կփայլեն, ինչպես մարգարիտը, իսկ կիտրոնի հոտը կպարգևի ուրախ տրամադրություն։
Կարելի է ողողել բերանը ջրածնի պերօքսիդի լուծույթով։
1-3 թեյի գդալ ջրածնի պերօքսիդը խառնեք 50 մլ․ տաք ջրի հետ, բերանի ցանկացած հիվանդության դեպքում։
Դա շատ օգտակար է։ Այդ ժամանակ ատամների սպիտակացման արդյունքը ավելի է ամրապնդվում և ատամները մնում են սպիտակ, անգամ եթե դուք արդեն այն չեք մաքրում բամբակով։ Սակայն ատամների սպիտակ տեսքը ամրապնդելու համար, այս գործընթացը պետք է կրկնել կանոնավոր կերպով։
Ատամները մաքրելուց հետո 15 րոպե ոչնչով չողողեք, ոչինչ չուտեք և չխմեք։