Վահանաձև գեղձի հիմնական ֆունկցիաներից մեկն է համարվում հորմոնների սեկրեցիան՝ տիրոկսին և տրիյոդտիրոնին։ Նրանց միջև հավասարակշռությունը արտացոլվում է մեր նյութափոխանակության վրա, որը կարգավորում է նրա արագությունը կամ դանդաղությունը։
Վահանաձև գեղձի փոփոխությունները խթանում է հիպերթիրեոզ և հիպոթիրեոզ հիվանդությունների զարգացմանը, երկու հիվանդություններ, որոնք պահանջում են տարբեր բուժումներ և փոխում են մեր շատ սովորությունները և ապրելակերպը։
Այսօր մենք ուզում ենք ձեզ առաջարկել մի պարզ հրաշալի բնական միջոց, որը կօգնի հասնել վահանաձև գեղձի հորմոնների հավասարակշռության։
Ընկույզը՝ բնական ռեսուրս է, որը լի է առավելություններով, որոնք դուք պետք է մտցնեք ձեր սննդակարգ։ Սովորաբար այս ընկույզը օգտագործում են խոլեստերինի մակարդակը կարգավորելու համար, ինչպես նաև այն համարվում է շատ լավ միջոց վահանձև գեղձի աշխատանքը կարգավորելու համար։
Մեղրը՝ գանձ է, որը հարուստ է մեր օրգանիզմի համար օգտակար հատկություններով։ Մեղրը մաքրում է մեր օրգանիզմը, բուժում վերքերը, վերացնում տոքսիները և բացի այդ հարստացնում է մեր օրգանիզմը 100% բնական և օրգանիկ սնուցող նյութերով։
Մեղրը նաև կարող է խթանել ճարպաթթու՝ օմեգա 6-ի արտադրմանը, որը կարգավորում է հորմոնալ պրոցեսները մեր օրգանիզմում։ Այն իդեալական համապատասխանում է ամենօրյա օգտագործման համար և կարող է օգտագործվել որպես շաքարի փոխարինող միջոց։
Ձեզ ենք ներկայացնում բաղադրատոմս, որը կկարգավորի վահանաձև գեղձի ֆունկցիաները։
Բաղադրիչներ՝
- 40 կանաչ հունական ընկույզներ,
- 1 կգ․ օրգանիկ մեղր,
- Մեծ ապակե տարա՝ հերմետիկ կափարիչով։
Պատրաստումը՝
Ընկույզները պետք է լինեն հենց կանաչ, քանի որ հենց դրանք են պարունակում մեծ քանակությամբ սելեն։ Սակայն եթե դուք չեք կարողանում գտնել կանաչ ընկույզ, ապա օգտագործեք սովորականը, այն նույնպես օգտակար է վահանաձև գեղձի համար։
Այժմ կտրեք ընկույզները երկու հավասար մասի, դրեք տարայի մեև և լցրեք մեղր, ծածկեք կափարիչով և թողեք մեկ շաբաթ։
Օգտագործումը՝
Ընդունեք այս օշարակից 2 թեյի գդալ ամեն առավոտ (15 գրամ մեղր՝ 3 ամբողջական ընկույզների հետ)։ Երեկոյան մենք շարունակում ենք մեր բուժումը։ Դուք կարող եք դնել մեկ կտոր հացի վրա մեկ գդալ մեղր և ավելացնեք մի քանի կտոր ընկույզ։
Եթե դուք օգտագործել եք կանաչ ընկույզներ, ապա կարող եք այն չուտել։
Զգուշացում. Ցանկացած առողջական խնդրի դեպքում դիմեք բժշկի, մի զբաղվեք ինքնաբուժությամբ: Ժողովրդական միջոցներ կիրառելուց առաջ խորհրդակցեք մասնագետի հետ, այլապես կարող եք վնասել ձեր առողջությունը: