Երբ անցած ամիս Իլոն Մասկի Space X ընկերությունը տիեզերք արձակեց Falcon 9 հրթիռը, պարզվեց, որ շատերն այն այդքան էլ նշանակալից չեն համարում նախորդի՝ Falcon Heavy-ի համեմատ: Բայց այս մեկնարկը ևս, կարող է դարակազմիկ լինել: Բանն այն է, որ ուղեծիր են ուղարկվել 2 փորձարարական կայան, որոնք կապի միջոց են՝ հետագայում մոլորակն կապահովեն անվճար ինտերնետով:
Կալիֆորնիական Վանդենբերգ ավիաբազայից ուղեծիր դուրս բերված Tintin A և Tintin B արբանյակները Starlink համաշխարհային անվճար ինտերնետ ցանցի հիմքն են: Այս ֆոնին ՌԴ նախագահ խորհրդական Գերման Կլիմենկոյի համացանցից դուրս գալու մասին հայտարարությունը անհեթեթ է թվում, իմաստազուրկ: Իվան Յակովինան փորձել է պարզել, թե ինչի կհանգեցնի Մասկի նման ձեռնարկը:
Ի՞նչ կլինի
Համեմատության համար. հիմա տիեզերքում աշխատում է 1 740 տարբեր նշանակության սարքավորումներ: Եվս 2 600 շահագործումից դուրս են եկել, դառնալով տիեզերական աղբ: Starlink-ը արդեն 2020 թվին կունենա 11 925 արբանյակ: Դրանք կգործեն Երկրի մակերեսից 335 կմ հեռավորության վրա: Ինֆորմացիայի փոխանցման արագությունը՝ 1Գբ/վ: Հաճախականության տիրույթը՝ 40-75 ԳՀց: Մյուս արբանյակները կգործեն մինչև 40ԳՀց տիրույթում: Նրանց հեռավորությունը կլինի արդեն 1 150 կմ Երկրի մակերեսից: Նման հորինվածքը կապահովի անխափան, անվճար կապ:
theins.ru
Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը