Մարտի 8-ը Կանանց միջազգային օրն է, երբ նշվում են կանանց նվաճումները քաղաքական, տնտեսական և սոցիալական ոլորտներում:
Այս օրը բոլոր մայրցամաքների կանայք, ովքեր տարբերվում են լեզվային, էթնիկ, մշակութային, տնտեսական և քաղաքական առանձնահատկություններով, հնարավորություն ունեն հիշելու տասնամյակների ընթացքում` հավասարության, արդարության, խաղաղության և զարգացման համար մղվող պայքարը:
Կանանց միջազգային օրվա նախօրեին Wnews.am-ը որոշել է հիշել կանանց իրավունքների համար պայքարող ամենահայտնի կանանց՝ ֆեմինիստներ, ում շնորհիվ մենք այսօր իրավունք ունենք մասնակցել ընտրություններին, տաբատ կրել, աշխատանքի ընդունվել առանց հայրիկի, եղբոր կամ ամուսնու գրավոր թույլտվության, գնալ դեկրետ և այլն:
Ովքեր էին նրանք, ինչ փոխեցին և ինչ տեսք ունեին:
Ժորժ Սանդ.
Ֆրանսուհի գրող, ով իր գրքերը հրապարակելու համար տղամարդու կեղծանուն էր կրում: XIX-րդ դարում համարվում էր, որ կինը չի կարող գրող լինել: Նա առաջին գրողն էր, ում վեպում գլխավոր հերոսուհին կին էր՝ «Ինդիանա,», «Լեյլա» վեպերի հերոսուհիները պայքարում էին իրենց ամուսնուն սեփական կամքով ընտրելու համար, այս վեպերում առաջին անգամ բարձրացվեց կնոջ սեքսուալության թեման: «Սերը բաժակ է, որը տալիս են նրան, ով խնդրում է»,- գրում էր նա:
Ոճը. Ժորժ Սանդը սիրում էր կրել տղամարդու կոստյումներ, որոնք նրան շատ էին սազում:
Ալեքսանդրա Կոլոնտայ.
Առաջին կին դեսպան. առաջին կինը ԱՊՀ-ում, ով համաձայնեց քաղաքացիական ամուսնության: «Գլուխդ բարձր Կոլոնտայ, չհամարձակվես նետվել նրա ոտքերի տակ: Դու կին չես, դու մարդ ես»,- գրում էր նա:
Ոճը. Կոլոնտայը սիրում էր շքեղ հագնվել՝ կուտյուրե հագուստներ՝ Փարիզից բերված, կարմիր շրթներկ, ֆրանսիական օծանելիք: Սովետական Միության տարիներին սա անթույլատրելի շքեղություն էր:
Սիմոնա Դե Բովուար.
Ֆրանսուհի գրող, փիլիսոփա, ֆեմինիստական շարժման առաջին ներկայացուցիչը: ХХ-րդ դարի ամենասկանդալային գրքերից մեկի հեղինակը: Բովուարի «Երկրորդ սեռ» գրքի շնորհիվ աշխարհը սկսեց խոսել, որ կինն իրավունք ունի տնօրինել իր կյանքն այնպես, ինչպես ուզում է, նա իրավունք ունի չամուսնանալ, երեխաներ չունենալ: Նրա շնորհիվ ձևավորվեց ֆեմինիստական իդիալոգիան: «Երկրորդ սեռ»-ը թարգմանվել է 50 լեզուներով:
Բովուարը Ժան Պոլ Սարտրի համախոհն էր ու սիրուհին: Նրանք այդպես էլ չամուսնացան, բայց միասին էին ողջ կյանքում: Դա հավասարության սկզբունքի վրա հիմնված միություն էր:
Ոճը. Սիմոնա Դե Բովուարն իր ժամանակների նորաձևության իկոնա էր: Նա հրաշալի ոճի զգացում ուներ:
Ամելիա Էյրհարթ.
Ամերիկուհի գրող, առաջին կին օդաչուն, ով միայնակ կտրեց Ատլանտյան օվկիանոսը: «Երբեք մի խանգարեք մարդուն անել այն, ինչ դուք համարում եք անհնար»,-ասում էր նա:
Ոճը. Սիրում էր հետևել նորաձևությանը: Ուներ հագուստի սեփական ապրանքանիշը: Որպես մոդել գովազդում էր իր ապրանքանիշի հագուտները:
Սյուզան Սոնտան.
Ամերիկուհի գրող, ռեժիսոր, կինոքննադատ: Իր գրքերում պատմում էր բիսեքսուալության, Սան-Ֆրանցիսկոյում անցկացվող միասեռականների խնջույքների մասին: «Կանայք պետք է հպարտանան այլ կանանց հաջողություններով տարբեր ոլորտներում, ոչ թե քննադատեն նրանց՝ կարիերա անելու համար»,- ասում էր նա:
Ոճը. Տղամարդու վերնաշապիկ, ուղիղ տաբատ ՝ հարմարավետությունն ու խիստ դասական ոճը: