Բարձր զարկերակային ճնշումը, դիաբետը, անքնությունը, արյան մեջ խոլեստերինի բարձր մակարդակը բավական տարածված խնդիրներ են։ Fithacker.ru-ի փոխանցմամբ՝ այս խնդիրները չի կարելի անուշադրության մատնել․ հարկավոր է դիմել բժշկի և հետևել նրա ցուցումներին։ Կայքի փոխանցմամբ՝ թվարկված խնդիրների դեմ պայքարում կարող է օգտակար լինել նաև դափնու տերևը․ այն պարունակում է վիտամիններ և հանքանյութեր, որոնք անհրաժեշտ են առողջության համար։ Այն կարող է օգնել պայքարել զարկերակային բարձր ճնշման, անքնության, արյան մեջ խոլեստերինի բարձր մակարդակի դեպքում։
Դափնու տերևը կարող է օգտագործվել առողջական հետևյալ խնդիրների դեպքում․
- դեպրեսիա
- նյարդային ցավեր
- վարակներ
- մկանային հյուծվածություն
- էներգիայի անբավարար մակարդակ
- ցիստիտ
- սպազմ
- դաշտանային ցավեր
- գլխացավ
- արթրիտ
- հեղուկի կուտակում։
Բաղադրիչներ
- 30 գրամ դափնու տերև
- ջուր։
Պատրաստման և օգտագործման եղանակը։ Ջուրը եռացրեք, ավելացրեք դափնու տերևը, թողեք մի քանի րոպե եռա։
Թուրմը հարկավոր է օգտագործել ամեն առավոտ՝ քաղցած վիճակում և քնելուց առաջ։
Ցանկացած միջոց օգտագործելուց առաջ պարտադիր խորհրդակցեք բժշկի հետ։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը