IT անվտանգության փորձագետ Իգոր Աշմանով. սոսնձեք հեռախոսի տեսախցիկը (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

IT անվտանգության փորձագետ Իգոր Աշմանով. սոսնձեք հեռախոսի տեսախցիկը

Ինչպե՞ս է հետևում ձեզ սմարթֆոնը և ինչո՞ւ է սոցցանցերում թեստ լրացնելը վտանգավոր, պատմում է IT անվտանգության հայտնի փորձագետ Իգոր Աշմանովը:

– Ասում են, թե տեսախցիկներով հագեցած տեխնիկական միջոցները անընդհատ հետևում են մեզ. տեսագրում կամ լուսանկարում են: Դա ճի՞շտ է:

– Այո: Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը, լինելով առաջադեմ, այդուհանդերձ, իր գաջեթների տեսախցիկը փակցնում է սքոչով: Արդեն 7 տարի է: Հեռախոսը միշտ հետևում է ձեզ, գրանցում է գտնվելու վայրը, անկախ նրանից, թե ինչ վիճակում է՝ ակտիվ, թե՝ պասիվ: Ընդ որում, հեռախոսը հասկանում է, երբ է եղել գրպանում, քանի որ նկարը մութ է ստացվում: Իսկ պատկերներով լուսանկարները ուղարկվում են կենտրոնական սերվերները, իսկ այդ ինֆորմացիան ում է հարկավոր, կարելի է միայն ենթադրել…Անդրոիդ ՕՀ-ի ինֆորմացիային կարող են տիրապետել ոչ միայն հեռախոս արտադրողները, այլ նաև Ազգային Անվտանգության Գործակալությունը: ԱԱԳ-ին ՕՀ օրենքով պարտավոր է տրամադրել համապատասխան ինֆորմացիան:

– Ստացվում է, որ եթե հեռախոսը պետք չի գալիս, այն պետք է անջատե՞լ:

– Դա էլ չի օգնի: Հասկացեք, հետապնդման ալիքները շատ են: Պարզապես պետք է ապրել այնպես, որ ոչ մի օրինախախտ գործողություն թույլ չտաք: Եթե անգամ հեռախոսն անջատված է, դեռ չի նշանակում, որ այն ակտիվ չէ: Միակ ելքը՝ մարտկոցը անջատելն է: Իսկ ժամանակակից սարքավորումների մեծ մասի մարտկոցները ձուլված են սարքին: Եթե նույնիսկ սարքը ցույց է տալիս անջատում, այն կարող է պասիվ ռեժիմով աշխատել՝ աննկատ: Լավ ելք է՝ տատիկների Nokia-ն:

– Դուք հայտնի փորձագետ եք: Կարո՞ղ եք ցույց տալ, Ձեր հեռախոսը:

– Ոչ, ես փորձագետ չեմ, կրում եմ կորեական սմարթֆոն: Տեսախցիկն էլ սոսնձած չէ: Տեսեք: Ուղիղ թիրախում են նրանք, ովքեր կրում են հստակ գաղտնի ինֆորմացիա. պաշտոնյաներ, հատուկ ծառայության աշխատակիցներ, խոշոր գործարարներ, հանցագործներ… Սերվերներն ինձ հատուկ չեն առանձնացնում (առայժմ): Ամեն դեպքում հեռախոսը չեմ օգտագործում բանակցությունների ժամանակ, ննջարանում կամ սաունայում:

– Ասում են, թե Telegram-ը, WhatsUP-ը, Viber-ը, ինֆորմացիան գաղտնագրում են, իսկ էլեկտրոնային նամակները կամ SMS-ը առավել դյուրահաս են: Այդպե՞ս է:

– Վստահ չեմ: Մարկեթինգ է, ո՞վ իմանա: Ասենք Google-ը ողջ ինֆորմացիան կարդում է, հաղորդում է հետախուզությանը: Ճիշտ է, մարդը չի կարդում, այլ՝ արհեստական ինտելեկտը: Իսկ Windows 10-ի օգտատերերի ստեղնաշարին արված նշումները կազմակերպությունը անմիջապես ուղարկում է Մայքրոսոֆթ:

 

– Շատերն են երեխաների նկարները տեղադրում համացանցում, գրում, թե որտեղ են եղել: Վտանգավոր չէ՞:

– Պատմեմ մի դեպք, որը մեր ընտանիքում է եղել: Երեխային մորից տարել էին: Ով չէր զլանում, համացանցում տեղադրում էր ինֆորմացիա երեխայից, թե որտեղ է հիմա նա: Երեխաների հարցում պետք է շատ զգույշ լինել:

– Ի՞նչ կասեք թեստերի մասին:

– Վտանգը՝ մարդկանց զանգվածաբար վարժեցվածության հասցնելն է: Նրանք հրամաններ են կատարում: Պարզ մեխանիզմ է. շատերն ուշադրության կարիք ունեն, մեկ էլ, կարդում են՝ ԴՈՒՔ ՏԱՂԱՆԴ ԵՔՙ ՀԱՆՃԱՐ ԵՔ… Հաճելի է: Վարժեցվածության առաջին ցուցիչը՝ Share անելն է: Նույն ալգորիթմով են աշխատում ֆլեշմոբերը. ջուր ցողիր վրադ, կամ պատմիր, թե ինչպես են քեզ բռնաբարել: Բոլորն արեցին՝ ես էլ արեցի: Սա հոտային վիճակ է, որը վտանգավոր է, որից հետո վարժեցված զանգվածը արդեն կանի ավելի բարդ առաջադրանքներ:

– Ասացիք, որ ավելի վտանգավոր ալգորիթմեր կան: Մահվան խմբերից վտանգավոր…

– Գռեհիկ ռոմանտիզմի խմբեր, ինքնասպանությունների ռոմանտիզացման խմբեր: Ընտանիքներում մեծերը շատ զգույշ պետք է լինեն: Սա նաև պետական անվտանգության հարց է: Երբ գողանում են գաղտնաբառը՝ մի ցավ է, իսկ երբ ուղեղը… Անընդհատ ստուգեք, թե ինչ են անում երեխաները համացանցում: Սա կյանքի հարց է:

aif.ru

Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը