«Որևէ էքստրեմալ սարսափելի բան էդպես էլ չգտա սյուժեի մեջ. Մի թիթիզ Արուսիկ գնացել էր նույնքան թիթիզ կանանց հետ զրուցելու…»
Advertisement 1000 x 90

«Որևէ էքստրեմալ սարսափելի բան էդպես էլ չգտա սյուժեի մեջ. Մի թիթիզ Արուսիկ գնացել էր նույնքան թիթիզ կանանց հետ զրուցելու…»

Նախկին լրագրող Լիլիթ Բլեյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. ««Լավ երեկոն» չեմ նայել երբևէ, բայց վերջին օրերին ակտիվորեն քննարկվող աղջկա՝ Արուսի, նույնատիպ սյուժեներից մեկը տեսել եմ Եվրատեսիլի նախնական փուլերից մեկի ժամանակ։ Ինչքան հասկացա՝ ինքն էդ ոճի մեջ է սարքում իր տեսանյութերը՝ կերպար է ընտրել ինքն իր համար, շատ հնարավոր է, որ ոչ հեռուստատեսային կյանքում լրիվ տարբեր մարդ լինի, չգիտեմ, չեմ ճանաչում։

Ինչ էի ուզում ասել էս նախաբանից հետո. անկեղծ՝ չտեսա ծաղր կամ անհարգանք իր հերոսուհիների հանդեպ, հակառակը՝ ինքն իր տարօրինակ կերպարով գնացել մտել էր էդ ուրիշ աշխարհը ու փորձել էր զրուցել ուղղակի կանանց հետ՝ նրանց հետ զրույցում որևէ կերպ չշեշտելով, թե նրանք էդ պահին որտեղ են գտնվում։ Իր ոճի մեջ (որը պարտադիր չի՝ բոլորին դուր գա, թեկուզ՝ ինձ), բայց զրուցել էր ու տվել հարցեր, ինչպես կտար մյուս բոլոր կանանց՝ անկախ իրենց բնակության վայրից։

Ինձ, օրինակ, էդքան դուր չեկավ վերջին մենախոսությունը, բայց իրոք որևէ էքստրեմալ սարսափելի բան էդպես էլ չգտա սյուժեի մեջ. մի թիթիզ Արուսիկ գնացել էր նույնքան թիթիզ կանանց հետ զրուցելու, ու նրանք, ավելի քան հնարավոր է, իրենց շատ լավ են զգացել, որ թեման իրենց՝ այդ պահին գտնվելու վայրը չէ, այլ՝ իրենք՝ իրենց կանացի թեմաներով, որ իրենց հետ նույն Արուսը զրուցում է նույն ոճով, ինչպես ասենք «աստղերի» հետ ու նույն տարօրինակ ինտոնացիայով տալիս է իր հարցերը, շնորհավորում է իրենց մարտի ութը և այլն։

Չգիտեմ, ես էս տպավորությունը ստացա, եթե որևէ մեկին դա հետաքրքիր է։ Եթե ինձ մի քիչ ճանաչում եք, կիմանաք, որ եթե գրում եմ՝ չեմ ճանաչում, ուրեմն՝ իրոք չեմ ճանաչում, եթե չեմ դիտել, ուրեմն՝ իրոք չեմ դիտել, և այդպես շարունակ։ Դիսկուսիա էլ չեմ ուզում, սուբյեկտիվ զգացողություններ են երևի բոլորինս էլ։ Ու ընդհանրապես, վերջերս գրեթե բոլոր ֆեյսբուքյան քննարկումներն այլևս շատ դաժան տեսք են ստացել, մեծ դժվարությամբ եմ մասնակցում՝ անկախ թեմայից»։