Ալոէ վերայի հյութը հարուստ է վիտամիններով, ամինաթթուներով, հանքանյութերով, ֆերմենտներով: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ իր հատկությունների շնորհիվ ալոէն կօգնի առողջ ու գեղեցիկ լինել:
Ալոէ վերայի հյութը հարուստ է վիտամին C-ով, ինչի շնորհիվ օգնում է ամրացնել իմունային համակարգը:
Բաղադրիչներ
- ալոէ վերա
- 1 բաժակ ջուր
- 1 թեյի գդալ մեղր:
Պատրաստման եղանակը: Ալոէ վերայի ճյուղը լվացեք, առանձնացրեք հյութը, ավելացրեք մեկ բաժակ ջուր, ապա՝ մի փոքր մեղր:
Օգնում է ամրացնել մազարմատները: Ալոէ վերան օգնում է ամրացնել մազարմատները, խթանում է դրանց աճն ու փայլ հաղորդում մազերին:
Բաղադրիչներ
- ալոէ վերա
- 1 թեյի գդալ նշի յուղ:
Օգտագործման եղանակը: Ալոէ վերայի միջուկը խառնեք նշի յուղի հետ, քսեք մազերին: Լավագույն արդյունքի հասնելու համար լոգանքի համար նախատեսված գլխարկ դրեք, թողեք 20 րոպե: Մազերը լվացեք տաք ջրով:
Սնուցում է մաշկը: Ալոէ վերան խոնավեցնում է մաշկը, օգնում դանդաղեցնել դրա ծերացումը: Բացի այդ՝ ալոէի քիմիական բաղադրությունը թույլ է տալիս կանխարգելել պիգմենտային բծերի առաջացումը:
Բաղադրիչներ
- 90 մլ ալոէ վերայի հյութ
- 3 թեյի գդալ ջուր
- 5 թեյի գդալ ալկոհոլ:
Այս լոսյոնը քսեք մաշկին, 10 րոպե անց լվացեք:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը