Ցավ ծնկներո՞ւմ. փորձեք այս կոկտեյլը
Advertisement 1000 x 90

Ցավ ծնկներո՞ւմ. փորձեք այս կոկտեյլը

Fithacker.ru-ն գրում է, որ ծնկները մարմնի առավել հաճախ շարժվող մասերից են, ինչի հետևանքով հաճախ են վնասվում։ Ծնկների հատվածում ցավ կարող է առաջանալ նաև արթրիտի պատճառով։ Որպեսզի ծնկներն առողջ լինեն, հարկավոր է պարբերաբար վարժություններ անել, լավ սնվել։ Գոյություն ունի նաև բնական կոկտեյլը, որի ամենօրյա օգտագործումը ևս կարող է օգտակար լինել։

Կոկտեյլը պատրաստելու համար հարկավոր է

  • 1 բաժակ ջուր՝ 350 մլ
  • 7 գրամ դարչին
  • 2 բաժակ արքայախնձոր
  • 1 բաժակ վարսակի փաթիլներ
  • 1 բաժակ նարնջի թարմ քամած հյութ
  • 40 գրամ մանրացրած նուշ
  • 2-3 ճաշի գդալ օրգանական մեղր։

Պատրաստման եղանակը

  • 1 բաժակ վարսակի փաթիլների վրա մի փոքր ջուր ավելացրեք, պատրաստեք այն։
  • Նուշը, մեղրը, նարնջի հյութը, դարչինը խառնեք։
  • Ավելացրեք արքայախնձորը, խառնեք։
  • Ավելացրեք վարսակի փաթիլները, խառնեք այնքան, մինչև միասեռ զանգված ստանաք։

Պատրաստելուց հետո օգտագործեք կոկտեյլը։ Այն սառնարանում կարող եք պահել երեք օր։ Կոկտեյլը հարկավոր է օգտագործել ամեն օր՝ երկու շաբաթվա ընթացքում։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը