
Կարմիր կաղամբը պարունակում է իր բաղադրության մեջ բազմաթիվ վիտամիններ, միկրոէլեմենտներ, որոնք շատ պետքական և օգտակար են մեր օրգանիզմի համար։
Այն ոչ միայն կարգի կբերի ձեր ճնշումը, այլ նաև կօգնի ազատվել ավելորդ քաշից՝ շնորհիվ այն բանի, որ արգացնում է նյութափոխանակությունը։
Ըմպելիքի բաղադրությունը։
Բաղադրիչներ․
1 խնձոր,
0,3 կգ կարմիր կաղամբ,
մի քանի տերև ռեհան և անանուխ (թարմ):
Պատրաստման եղանակը․
Խնձորը և կաղամբը կտրում ենք և խառնում բլենդերի մեջ։
Խառնում ենք մինչև միատարր զանգված ստանալը։
Հարկավոր է խմել այս ըմպելիքից մեկ բաժակ առավոտյան և երեկոյան։
Եղեք առողջ։
Զգուշացում. Ցանկացած առողջական խնդրի դեպքում դիմեք բժշկի, մի զբաղվեք ինքնաբուժությամբ: Ժողովրդական միջոցներ կիրառելուց առաջ խորհրդակցեք մասնագետի հետ, այլապես կարող եք վնասել ձեր առողջությունը: