Վերլուծությունը՝ «Ի ԷԼ ԷԼ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» իրավաբանական գրասենյակի իրավաբան Ռուզաննա Հարությունյանի
Ո՞րքան ժամանակաշրջանի համար և ե՞րբ կարող է պահանջվել արտաժամյա աշխատաժամանակի համար վարձատրություն:
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 30-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝
Հայցային վաղեմություն չի տարածվում աշխատողի պատվի և արժանապատվության պաշտպանության, աշխատավարձի, ինչպես նաև աշխատողի կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման պահանջներով:
ՀՀ կառավարության ««Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» 08.06.1998 թվականի թիվ 352 որոշման (ուժի մեջ է մտել 10.07.1998 թվականին, ուժը կորցրել է 01.01.2013 թվականին) «Աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցների և դրանց հավասարեցված եկամուտների (այդ թվում՝ քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում կատարվող աշխատանքներից, մատուցվող ծառայություններից ստացվող եկամուտների)ցանկը» վերտառությամբ թիվ 1 հավելվածի 1-ին կետի (12.05.2005 թվականի խմբագրությամբ) համաձայն՝ աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցներ և դրանց հավասարեցված եկամուտներ են համարվում` Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությանը համապատասխան որոշակի ժամկետով (անձնական բնույթի ծառայություններ մատուցելու մասին, տնաշխատների հետ, համատեղությամբ, ժամանակավոր (մինչև 2 ամիս ժամկետով), սեզոնային) և անորոշ ժամկետով աշխատանքային պայմանագրերի շրջանակներում վճարումները (վարձատրությունը)`
ա) աշխատավարձը (հիմնական աշխատավարձ, լրացուցիչ վարձատրություն), ներառյալ` արտաժամյա աշխատանքի վարձատրությունը, . . .
ՀՀ կառավարության «Աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների ցանկը սահմանելու մասին» 08.08.2013 թվականի թիվ 853-Ն որոշման հավելվածով սահմանված «Աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների» ցանկի 1-ին կետի (03.07.2014 թվականի խմբագրությամբ) համաձայն՝ աշխատավարձ և դրան հավասարեցված այլ վճարումներ են համարվում Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությանը համապատասխան որոշակի ժամկետով և անորոշ ժամկետով աշխատանքային պայմանագրերի, ինչպես նաև աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի շրջանակներում կատարվող հետևյալ վճարումները (վարձատրությունը)`
1) աշխատավարձը (հիմնական աշխատավարձ, լրացուցիչ վարձատրություն)` ներառյալ
ա. արտաժամյա աշխատանքի վարձատրությունը, . . .
ՀՀ վճռաբեկ դատարանը թիվ ԵԷԴ/3838/02/14 քաղաքացիական գործի շրջանակներում 2016 թվականի հուլիսի 22-ին կայացված որոշմամբ ամրագրել է հետևյալը.
Վերլուծելով գործող ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ նախատեսված փոխհատուցման բնույթ կրող վճարները՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ նման վճար է, օրինակ, աշխատավարձի կազմի մեջ մտնող հավելումը՝ հաշվի առնելով, որ վերջինս վճարվում է ծանր, վնասակար կամ առանձնապես ծանր, առանձնապես վնասակար աշխատանք կատարելու և (կամ) արտաժամյա և (կամ) գիշերային աշխատանքների և (կամ) հանգստյան և օրենքով սահմանված ոչ աշխատանքային՝ տոնական և հիշատակի օրերին կատարված աշխատանքների համար: Այլ կերպ ասած՝ հավելումը նույնպես իր բնույթով փոխհատուցողական է, որը, սակայն, ներառվում է աշխատավարձի կազմի մեջ՝ ուղղակիորեն նախատեսված լինելով ՀՀ աշխատանքային օրենսգրքով որպես լրացուցիչ աշխատավարձ:
Աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների վերաբերյալ վերոշարադրյալ իրավական վերլուծությունների համադրման արդյունքում պարզ է դառնում, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 30-րդ հոդվածի 3-րդ մասում որպես բացառություն նշված «աշխատավարձ» եզրույթն իր մեջ ներառում է բացառապես աշխատանքի կատարման դիմաց պարբերաբար տրվող հիմնական և լրացուցիչ աշխատավարձը, ինչպես նաև աշխատավարձին հավասարեցված վճարումները:
Վերոգրյալ իրավական նորմերի և Վճռաբեկ դատարանի արտահայտած դիրոքորոշման ուժով կարող ենք փաստել, որ արտաժամյա աշխատանքի համար վճարվող հավելումը լրացուցիչ աշխատավարձ է, և լրացուցիչ աշխատավարձ լինելու հիմքով դրա նկատմամբ տարածվում է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 30-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված իրավակարգավորումը, և հայցային վաղեմության ժամկետ դրա վրա չի տարածվում:
Հիշյալի հիմքով՝ աշխատողը գործատուից կարող է պահանջել վճարել արտաժամյա աշխատաժամանակի վարձատրությունը այն ամբողջ ժամանակահատվածի համար, երբ աշխատողն աշխատել է արտաժամյա աշխատաժամանակում՝ առանց հայցային վաղեմության 3 տարվա սահմանափակման:
Աշխատողը գործատուին նման պահանջ կարող է ներկայացնել ինչպես աշխատանքային իրավահարաբերությունների ընթացքում, այնպես էլ աշխատանքային իրավահարաբերությունների դադարեցումից հետո: Ավելին, գործատուի կողմից նման պահանջը չբավարարելու դեպքում ցանկացած պահի այն կարելի է ներկայացնել դատական կարգով: Սակայն, դատական կարգով նման պահանջ ներկայացնելիս հարկ է հաշվի առնել, որ դատարանում անհրաժեշտ կլինի ներկայացնել թույլատրելի, վերաբերելի և բավարար ապացույցներ, որոնցով հաստատապես կապացուցվի, որ աշխատողն աշխատել է առողջության և անվտանգության պայմաններին չհամապատասխանող աշխատավայրում: Նման ապացույց կարող է լինել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված բոլոր ապացույցները. գրավոր ապացույցներ, աուդիո-վիդեոձայնագրություններ, լուսանկարներ, գործին մասնակցող անձանց և վկաների ցուցմունքներ, փորձագիտական եզրակացություն և այլն:
Ի՞նչպես սահմանել՝ որն է առողջության և անվտանգության պայմաններին չհամապատասխանող աշխատավայրը:
Առկա են աշխատավայրում առողջության և անվտանգության պայմանները սահմանող ՀՀ առողջապահության նախարարության և ՀՀ առողջապահության նախարարի հրամաններ, որոնցով նախատեսված նորմերին և կանոններին չհամապատասխանող աշխատավայրը կարող է որակվել որպես առողջության և անվտանգության պայմաններին չհամապատասխանող: ՀՀ առողջապահության նախարարության և ՀՀ առողջապահության նախարարի այդ հրամաններն են.
«ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԻԳԻԵՆԻԿ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ ԸՍՏ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՆԱՍԱԿԱՐ ԵՎ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԳՈՐԾՈՆՆԵՐԻ, ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԾԱՆՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԼԱՐՎԱԾՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ» N 2.2-002-05 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՎ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ առողջապահության նախարարի հրաման –http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=87500[1]
Ամբողջությամբ՝ legalinfo.am