Sputnik Արմենիայի սյունակագիր Սերգեյ Բաբլումյանը հիշում է բոլոր այն մարդկանց, որոնք անտարբեր չեն ուրիշների նկատմամբ: Մարդիկ, որոնք ուրիշների կյանքը իրենց կյանքից վեր են դասել, իրենց անունները սխրանքով են անմահացրել ու արժանի են Մարդ կոչմանը:
Տատյանա Դարսալիա` երեսունյոթ տարեկան, Կեմերովոյի գիմնազիայի ուսուցչուհի. նա երբեք երեսունութ տարեկան չի դառնա: Այրվել է «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնում՝ հրդեհի ժամանակ երեխաներին փրկելով: Մարտի 28-ին Ռուսաստանում սուգ է հայտարարված, բայց սգում են ամենուր, այդ թվում՝ Հայաստանում: Հարգանքի տուրք են մատուցում ու հիշում…
— Դու՞ք եք գրել «Մատիուշ արքան», — ՍՍ սպան հարցրել է լեհ ուսուցիչ ու գրող Յանուշ Կորչակին:
— Այո:
— Փոքր տարիքում կարդացել եմ այդ գիրքը: Դուք ազատ եք:
— Իսկ երեխանե՞րը:
— Երեխաները գնում են։ Դուք կարող եք դուրս գալ վագոնից։
— Չեմ կարող…
Մի քանի օրից Տրեբլինկա համակենտրոնացման ճամբարում Յանուշ Կորչակը «Որբերի տան» երեխաների հետ գազախցիկ մտավ։ Մահվան ճանապարհին նա գրկեց երկու ամենափոքրերին ու հեքիաթ պատմեց։ Երեխաները չէին հասկանում` ինչ է կատարվում։
Տատյանա Դարսելիան այրվող շենքից դուրս էր բերել իր դստերն ու կարող էր տուն գնալ։ Չկարողացավ։ Բացի աղջկանից, ուսուցչուհին խիղճ ուներ և այն վայրկյանները, որոնք ոմանց համար անփառունակություն են, ոմանց համար` անմահություն։
Մեր Շավարշ Քոչարյանը տեսել էր Երևանյան լճում խորտակվող տրոլեյբուսն ու կարող էր կողքով անցնել։ Բայց նա էլ չկարողացավ. գնաց օգնելու։
Հենց նույն Կեմերովոյում տասնհինգ տարեկան տղան մահացավ մարդկանց կրակի միջից հանելիս։
Ամբողջությամբ՝ armeniasputnik.am