Հայ պալատական տոհմի ներկայացուցիչ Իվան Դելյանովն անթիվ-անհամար արարքներ է գործել` և՛ բարի, և՛ չար, և՛ անհասկանալի։ Բայց ընդհանուր առմամբ ո՞վ է եղել այդ կերպարը և ի՞նչ դեր է խաղացել Ռուսաստանի պատմության մեջ։ Նրա մասին հիշել է Sputnik Արմենիայի սյունակագիր Ռուբեն Գյուլմիսարյանը։
Գեներալ-մայոր Դավիթ Դելյանովը, որը XVIII դարից անցել է ռուսական ծառայության, ամուսնացել է Մարիայի` կայսերական պալատի ոսկերիչ Իվան Լազարովի ազգականուհու հետ։ 1818թ-ի վերջին ծնվում է նրանց որդի Իվանը։ Նման ընտանիքի երեխան «դատապարտված» էր բարձրագույն կրթություն ստանալու։ Ծնողներն ընտրել են տնային ուսուցումը` հումանիտար առարկաների և լեզուների թեքումով։ 18 տարեկանում Իվանն անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն և բոլորովին չվերացած լատիներեն էր խոսում։
Մոսկվայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում սովորելն ավելացրեց իրավագետին անհրաժեշտ գիտելիքները։ Որոշ ժամանակ գործ ունեցավ օրենքների հետ. նա դյուրընթեռնելի էր դարձնում իրավաբանների գրածները։ Սակայն շուտով դարձավ տարբեր կրթական հաստատությունների գործերով կառավարիչ։ Ազնվաբարո աղջիկների դաստիարակչական միությունը, Ալեքսանդրյան ուսումնարանը և Պետերբուրգի Եկատերինյան ինստիտուտը նրա ամենանշանակալի աշխատանքի վայրերն էին։ Արդեն 40 տարեկանում Դելյանովը տեղափոխվեց ժողովրդական լուսավորության նախարարություն և նշանակվեց Պետերբուրգի ուսումնական շրջանի հոգաբարձու։
Երեք տարի անց նրան նշանակեցին Հանրային գրադարանի տնօրեն` միաժամանակ չազատելով մի շարք պետական պարտականություններից։ Հավանաբար նաև այն պատճառով, որ Դելյանովը մնաց Պետերբուրգի ուսումնական շրջանի հոգաբարձու, իսկ հետո դարձավ ժողովրդական լուսավորության նախարարի ընկերը և Կայսերական պալատի գերատեսչությունից անցավ լուսավորության նախարարություն։
Ամբողջությամբ՝ armeniasputnik.am