Takprosto.cc կայքը ներկայացրել է անանուխի օգտագործման 15 եղանակ:
Գորգը թարմացնելու համար:
Չորացրած անանուխը խառնեք սննդի սոդայի հետ և այն լցրեք գորգի վրա: Մեկ ժամ թողեք, որից հետո մաքրեք փոշեծծիչով:
Օդը թարմացնելու համար:
Մի փոքր անանուխը խառնեք տարբեր ծաղիկների տերևների հետ և խառնուրդը լցրեք ամանների մեջ ու դրեք տանը:
Հանգստացնող սկրաբ ոտքերի համար:
Ծանր օրվանից հետո լիցաքաթափվելու համար կտրած անանուխը խառնեք ծովային աղի և ձիթապտղի յուղի հետ և այն քսեք ոտքերին:
Անանուխը՝ կոսմետիկայում:
Կոսմետիկային հաճելի հոտ և հանգստացնող հատկություն տալու համար դրան ավելացրեք անանուխի յուղ: Այն կարող եք խառնել շամպունի և լոգանքի գելի հետ:
Անանուխի սառույց:
Հաջորդ անգամ, երբ կփորձեք սառույց պատրաստել, ջրի մեջ անանուխի տերևներ ավելացրեք: Սառույցը կարող եք գցել ջրի, լիմոնադի կամ թեյի հետ, ինչի միջոցով ըմպելիքին թարմություն կհաղորդեք:
Թարմացնող տոնիկ դեմքի համար:
Մեծ ամանի մեջ ջուր լցրեք և ավելացրեք մի փոքր կտրտած անանուխ, ապա այն մեկ ժամով դրեք սառնարանի մեջ: Այն քսեք դեմքին:
Որովայնի սպազմը հանելու համար:
Անանուխը կօգնի թուլացնել նյութափոխանակության տրակտի մկանները և հանել սպազմը: Դրա համար բավարար է խմել անանուխով թեյ, կամ էլ տաք ջուր՝ անանուխով և կիտրոնով:
Վարակիչ հիվանդությունների կանխարգելում:
Անանուխի հակաբակտերիալ հատկությունները կարող են օգնել նույնիսկ կանխագելել տարբեր վարակիչ և սնկային հիվանդությունների առաջացումը: Այդ պատճառով այն պետք է ներառել սննդակարգ:
Մկների դեմ:
Ձեր այգում անանուխ տնկեք, որպեսզի մկները շրջանցեն ձեր բնակարանը:
Գլխացավի թուլացում:
Անանուխով տաք թեյը կարող է օգնել ազատվել գլխացավից:
Քիթը փակվելու դեպքում:
Եթե ձեզ դժվար է շնչել, անանուխի վրա տաք ջուր լցրեք և ինհալացիա արեք:
Սթրեսից ազատվելու համար:
Անանուխով թեյն օգնում է ազատվել սթրեսից:
Քաղցկեղի դեմ պրոֆիլակտիկա:
Անանուխն ընդունակ է պայքարել քաղցկեղի բջիջների դեմ: Կարծիք կա, որ այն էապես դանդաղեցնում է դրանց զարգացումը:
Աղցանները համեմելու համար:
Սովորական աղցանին անսովոր համ տալու համար դրան անանուխի մի քանի տերև ավելացրեք:
Շնչառությունը թարմացնելու համար:
Անանուխի յուղը խառնեք սննդի սոդայի և ջրածնի պերօքսիդի հետ, որպեսզի ատամների մածուկ պատրաստեք: Այն և՛ սպիտակեցնում է ատամները, և՛ թարմացնում է շնչառությունը: Սակայն պետք չէ չարաշահել, քանի որ մեծ քանակով օգտագործելու դեպքում այն կարող է վնասել էմալը:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը