Նա նկարահանել է «Չիպոլինոն» և «Ջելսոմինոյի կախարդական ձայնը», մասոնների մասին ֆիլմը, որի համար նրան սպառնում էին սպանել։ Թամարա Լիսիցյանի համար այդ սպառնալիքները ծիծաղելի էին. նա վերապրել էր համակենտրոնացման ճամբարը և փախել այնտեղից։ Մի կնոջ մասին, որը ոչ մի բանից չէր վախենում, պատմում է Sputnik Արմենիայի սյունակագիր Ռուբեն Գյուլմիսարյանը։
Անարդարացիորեն աննկատ այս տարվա մարտին անցավ Թամարա Լիսիցյանի հոբելյանը։ Կապ չունի, ոչ 95-ամյակը պետք է համարել վերջին հոբելյանական թիվը մեկ դարը խորհրդանշող տարեթվից առաջ, կինեմատոգրաֆիական հնարանքներից ավելի բուռն կյանքի բեկումնային դրվագներ ապրած խոշոր ռեժիսորին և սցենարիստին պետք է հիշել և լրացնել այդ բացը։
Հայտնի օպերային բարիտոն Պավել Լիսիցյանի քույրը ծնվել է Թբիլիսիում, վաղ տարիքում կորցրել է հորը, և նրան փաստորեն միայն մայրն է դաստիարակել՝ խստաբարո և աննկուն մի կազակուհի, փոխզիջումների չգնացող կին։ Նա փորձում էր Թամարային 7-րդ դասարանն ավարտելուց հետո ստիպել աշխատել, սակայն առաջին անգամ դա նրան չհաջողվեց. Թամարան կտրականապես հայտարարեց, որ նա ավարտելու է դպրոցը։
Այնուհետև աղջիկը ցանկացավ դերասանուհի դառնալ, սակայն այդժամ մայրն ավելի մոլեգին զայրացավ՝ ճանապարհի համար գումար չեմ տա, և վերջ։ Թամարայի համառ հայկական ու կազակի արյունը խոսեց, նա հավաքեց ճամպրուկը և Վրաստանի մայրաքաղաքից մեկնեց համամիութենական մայրաքաղաք, Թբիլիսիի թատերական համալսարանը նրան չբավարարեց։ 1941 թվականի հունիսի 22-ին նա ճանապարհ ընկավ։
Նա Մոսկվա հասավ և այնտեղ խնդրանքով` ոչ պահանջով, դիմեց կոմսոմոլի կենտրոնական կոմիտեին՝ անհապաղ իրեն ռազմաճակատ ուղարկել։ Նրան ընդունեց Մոսկվայի գորկոմի քարտուղարը, որը հարցրեց Թամարային, թե ի՞նչ կարող է աղջիկն անել։ Թամարան հորինեց, որ մի փոքր գերմաներեն գիտի, սակայն մնացած հարցերում չստեց, ասավ, որ մոտոցիկլետ է վարում, որ 1939 թվականին հրաձգության Վրաստանի չեմպիոն է եղել, իսկ վրացիները զայրույթից տեղ չեն գտնում, որ հայ է չեմպիոն դարձել, և այլն։ Անհասկանալի պատճառներով, սակայն, նրան առաջարկեցին հետախուզությունում ծառայել, իսկ նա համաձայնեց. նա ուզում էր ռազմաճակատ մեկնել, մնացածը կարևոր չէր։
Ամբողջությամբ՝ armeniasputnik.am