Ինչ ճանապարհ է անցել Գայանե Ասլամազյանը 15 տարի եթերում լինելու համար. life.tert.am
Advertisement 1000 x 90

Ինչ ճանապարհ է անցել Գայանե Ասլամազյանը 15 տարի եթերում լինելու համար. life.tert.am

«Լրագրության հետ կապ եմ ունեցել շատ երիտասարդ  տարիքից` 16-17 տարեկան էի, երբ սկսեցի տպագրվել «Այո» շաբաթաթերթում։ Այնտեղ ծանոթացա Հարություն Ղուկասյանի հետ, ում հետ տարիներ անց պիտի համագործակցեի արդեն ֆիլմերի շրջանակում` ես `որպես դերասանուհի, նա` որպես սցենարիստ»,- նշեց Գայանեն, ով այն ժամանակ չէր էլ պատկերացնում, որ մի օր ներկայանալու է նաև որպես դերասանուհի։

Հաղորդավարուհու մուտքը հեռուստատեսություն սկսվել է «Հայրենիք» մանկապատանեկան հեռուստաընկերությունից` 2002 թվականին։ Նրան շատ է օգնել արվեստաբանի մասնագիտությունը. «Իմացա, որ «Հայրենիք» հեռուստաընկերությունը նոր գաղափարներ է հավաքագրում։ Իմ գաղափարով գնացի հեռուստաընկերություն, ներկայացրի իմ փոքրիկ հերոսին, և Ժիրայր Դադասյանն ասաց`լավ միտք է։ Նա անփորձ աղջնակի մեջ տեսավ կրակ ու ստեղծվեց «Մեր հայրենիքի մշակույթը» հաղորդումը, որը տարիներ շարունակ կրթում էր մեր փոքրիկներին, սովորեցնում էր` ինչ է մեր մշակույթը իր բոլոր գույներով։ Հետագայում ինձ վստահվեց նաև նախագծի ռեժիսորի աշխատանքը»։

Մանկական ծրագիր ներկայացնելը հետաքրքիր փորձառություն էր Գայանեի համար, քանի որ այդ փուլում նա արդեն երիտասարդ մայրիկ էր։ Փոքրիկներ հետ շփումը նրա համար ոչ միայն աշխատանքի մի մաս էր, այլև կենսակերպ։ Իբրև մայրիկ` նա ավելի լավ էր հասկանում, ինչը կարող է հետաքրքրել փոքրիկներին և ինչպես է պետք աշխատել կրտսեր, բայց պահանջկոտ լսարանի հետ։ «Իմ տղան էլ էր այն ժամանակ փոքր ու նախագիծը շատ կարևոր փորձառություն էր ինձ համար։ Ծրագիրն ինտերակտիվ էր, երեխաները մեզ ուղարկում էին նամակներ, քանդակներ։ Երբ հասկանում էիր, որ քո աշխատանքի շնորհիվ երեխաներն ինչ-որ բան են ստացել, սովորել, ամեն ինչ արժեր։ Դրանից բարձր գնահատական լինել չէր կարող»,- ոգևորությամբ հիշեց Գայանեն ու հպարտությամբ հավելեց, որ հաղորդաշարը գնահատվեց նաև արտերկրում` 2002 թվականին Յալթա քաղաքում ընթացող միջազգային հեռուստակինոփառատոնի ժամանակ հաղորդաշարին շնորհվել է «Լավագույն մանկական հաղորդում» մրցանակը:

Ամբողջությամբ՝ life.tert.am



Նման նյութեր