Աուտիզմը դառնում է հաղթահարելի. պատանիները նաև հմտանում են արհեստի ու արվեստի տարբեր ճյուղերում
Advertisement 1000 x 90

Աուտիզմը դառնում է հաղթահարելի. պատանիները նաև հմտանում են արհեստի ու արվեստի տարբեր ճյուղերում

Աուտիզմը՝ ուղեղի կանոնավոր զարգացման փոփոխությունների մի ամբողջ համակարգ է։ Դրանով տառապող երեխաները, ինչպես նաև մեծահասակները սովորաբար դժվարություններ ունեն խոսելու, ոչ խոսքային հաղորդակցման, սոցիալական հարաբերությունների, զվարճանալու և խաղալու ունակությունների հարցում։

Աուտիզմը հաղորդակցման, սոցիալիզացիայի, հարմարվողական վարքագծի և խոսքի զարգացման ծանր խանգարում է, որն արտահայտվում է մինչև երեխայի 3 տարեկանը և առավել հաճախ հանդիպում տղաների շրջանում։ Աուտիզմը կարելի է դասել 20-րդ դարի չբացահայտված հիվանդությունների շարքին։

Ապրիլի 2-ը աուտիզմի իրազեկման միջազգային օրն է, որը ՄԱԿ-ի կողմից հաստատվել և ճանաչվել է 2008 թվականից, և որի նպատակն է ընդգծել աուտիզմ ունեցող երեխաների և մեծահասակների կյանքի որակը բարելավելու անհրաժեշտությունը, որպեսզի նրանք վարեն լիարժեք և բովանդակալից կյանք։

Աուտիզմով տառապող հիվանդների թիվն ամբողջ աշխարհում ավելացել է 10-15 անգամ։ Հիվանդության դեպքերի ավելացում է նկատվում նաև Հայաստանում, սակայն մասնագետներն այն պայմանավորում են ախտորոշման ենթարկվող երեխաների աճի թվով։
Սովորաբար հիվանդության ծագումնաբանության 9 հնարավոր պատճառ է նշվում, որոնցից են գենետիկական գործոնը, քիմիական նյութերով, ծանր մետաղներով թունավորումը, աուտոիմուն գործոնները և այլն։

Հայաստանում աուտիզմով հիվանդ երեխաների պետական պատվերի շրջանակներում բուժումն ու ռեաբիլիտացիան իրականացվում են «Հանրապետական մանկական վերականգնողական կենտրոնում» և «Օշական» մանկական վերականգնողական կենտրոնում։ Սակայն այս հարցում իրապես առաջատար է համարվում «Արաբկիր» ԲՀ —ի «ԱրԲես» առողջության կենտրոնը՝ իր 7 «Երեխայի զարգացման և վերականգնողական կենտրոն» մարզային մասնաճյուղերով, որտեղ աուտիզմով երեխաները հնարավորություն ունեն ստանալ բազմամասնագիտական վերականգնողական բուժօգնություն տեղում՝ չհասնելով մայրաքաղաք։

Պաշտոնական տվյալների համաձայն՝ ամեն 20 րոպեն մեկ տեղի է ունենում աուտիզմի նոր ախտորոշում։ Աշխարհում յուրաքանչյուր 110 երեխայից 1-ը տառապում է աուտիզմով։ Ամեն տարի 10-17 տոկոսով աճում է աուտիզմով հիվանդների թիվը։ Աշխարհում աուտիզմ ախտորոշումն ունեցող մարդկանց թիվը հասնում է 67 միլիոնի։

Հայաստանում վիճակագրական հստակ տվյալներ չկան, սակայն, ըստ հաշվառվածների, աուտիզմով հիվանդների թիվը հասնում է մոտ 1000-ի։ 1980-ականներից աուտիզմը կտրուկ աճեց՝ պայմանավորված այդ խնդրով բժիշկներին դիմելու հաճախությամբ։ Ըստ մասնագետների, մարդիկ այսօր այդ խնդրի վերաբերյալ ավելի շատ տեղեկություններ ունեն, և եթե անցյալում նախընտրում էին նման երեխաներին թաքցնել բոլորից, այսօր ծնողները գնալով ավելի հաճախակի են դիմում մասնագետներին՝ զարգացման առանձնահատկություններ ունեցող երեխաների դաստիարակության գործում օգնություն և աջակցություն խնդրելով։

Հոգեբանները հորդորում են չմեկուսացնել աուտիզմ ունեցող երեխային։ Նրանց պետք է հնարավորություն տալ շփվելու այլ երեխաների հետ։

Ամբողջությամբ՝ hhpress.am