Ինչպես օգտագործել դդմի սերմերը, որպեսզի ազատվեք ճիճուներից, բարձր խոլեստերինից, շաքարային դիաբետից և մի շարք այլ հիվանդություններից
Advertisement 1000 x 90

Ինչպես օգտագործել դդմի սերմերը, որպեսզի ազատվեք ճիճուներից, բարձր խոլեստերինից, շաքարային դիաբետից և մի շարք այլ հիվանդություններից

Դդմի կորիզների բուժական նպատակներով կիրառությունը տարածված է շատ ազգերի մոտ՝ ինչպես, օրինակ, Չինաստանում, որոնց հնագույն բժշկությունը համարվում է ամենաիմաստունն ու արդյունավետը:

Դդմի կորիզներն օժտված են հակաբորբոքային հատկություններով՝ հատկապես պրոստատի և միզուղիների բուժման դեպքում:

Դդմի աղի և բոված սերմերը բուժական և սննդարար հատկություններ չունեն:

Դդմի կորիզի այլ առանձնահատկությունները

Օգտակար են սրտի համար.  Դդմի կորիզի յուղը իր բաղադրությամբ համեմատվում է ձիթապպտղի յուղի հետ

Բարձր ճնշում. Կորիզները հարուստ են կալիումով, որը մեծ դեր է խաղում զարկերակային ճնշումը վերահսկելու մեջ:

Մաշկ, մազեր, տեսողություն. Դդմի կորիզների սերմերը շատ հարուստ են Е վիտամինով, որը հիանալի կերպով պայքարում է մաշկի ծերացման դեմ, վերականգնում բջիջները: Այս սերմերը հարուստ են նաև վիտամին А-ով, որի շնորհիվ կանխում է աչքի հիվանդությունները՝ ինչպիսիք են կատարակտը և դեղին բծերի դեգեներացիան:

Պրոստատ. Համարվում է բուժման բնական մեթոդներից մեկը, որը կանխարգելում է պրոստատի և միզուղիների խնդիրը:

Բաղադրատոմս՝ պրոստատի բուժաման համար. 150 գր. Դդմի սերմերը (թարմ, հում վիճակում) ավելացնել  1 լիտր ֆիլտրված ջրի մեջ և 20 րոպե եռացնել: Թողեք զովանա և ընդունեք: Խմեք 1 բաժակից օրական երեք անգամ:

Վերացնում է ճիճուներին.  Բուժման մեկ չափաբաժնի համար պահանջվում է  100-ից 150 գր. (երեխաներ) և  200-ից  250գր.  (մեծահասակներ) սոված փորին:

Դդմի օշարակ՝ ասթմայի,հազի և բրոնխիտի բուժման համար

Բաղադրիչներ

60 գր. Դդմի կորիզ

2 ճ/գ բնական մեղր

200 մ/լ մաքուր ջուր

20 կաթիլ պրոպոլիսի սպիրտային լուծույթ

Բլենդերով խառնեք այս բոլոր բաղադրիչները, մինչև կստանաք միաձույլ զանգված:

Ընդունեք օրական մեկակական թ/գ՝ 5 անգամից: Այն թույլ է տրվում օգտագործել 2 տարեկանից բարձր երեխաներին, սակայն չափաբաժինը պետք է քչացվի կիսով չափ՝ 2-7 տարեկանների համար:

Դդմի կորիզի ալյուրը՝ խոլեստերինի, տրիգլիցերիդի, շաքարային դիաբետի և փորկապության դեմ

Բաղադրությունը

Դդդմի սերմեր

Թող սերմերը մի քանի ժամով մնան ջրում և  լվացեք: Ապա չորացնել սենյակային ջերմաստիճանում: Չորացած սերմերը լցնել բլենդերի մեջ և մանրացնել, մինչև կստանաք մանրատված փոշի:

Պահպանեք փոշին կափարիչով բանկայի մեջ: Առաջարկվող չափաբաժինը կազմում է ոչ շատ, քան օրական 3 ճ/գ:

Այս ալյուրը կարող եք ավելացնել ապուրների, աղցանների և դեսերտի մեջ: