Այս բուժիչ և օգտակար բաղադրատոմսի համար պահանջվող բաղադրիչներն են հնդկաձավարը, հունական ընկույզը և մեղրը:
Ի՞նչ պետք է անել
Մեկ բաժակ հնդկաձավարն անհրաժեշտ է մանրակրկիտ աղալ սրճաղացով, որ դառնա միատարր: Չի կարելի այն փոխարինել հնդկաձավարի ալյուրով, որովհետև նրանում չկան այն օգտակար կոմպոնենտները, որոնք պարունակվում են հնդկաձավարի կեղևում: Մեկ բաժակ ընկույզն անցկացնել մսաղացով: Այս երկու բաղադրիչների վրա լցնել մեղր և լավ խառնել:
Պահպանել սառնարանում, ապակե տարայի մեջ:
Պատրաստի խառնուրդը պետք է ընդունել 1 ճ/գ-ից օրական 3 անգամ՝ ուտելուց առաջ, 1 ամսվա ընթացքում:
- Ցանկության դեպքում կարելի է ավելացնել այս խառնուրդին աղացած ծիրանաչիր կամ չամիչ՝ նրանց համար, ովքեր սրտի հետ խնդիրներ ունեն:
- Շաբաթվա մեջ մեկ օր կերեք միայն նշված բաղադրությամբ խառնուրդը՝ չընդունելով այլ սնունդ, բացի ջրից:
- Կատարեք սա 6 անգամ, այսինքն՝ 6 շաբաթ: Այնուհետև 1 ամսից կրկնեք բուժումը:
Այս բաղադրատոմսի հետ կապված որևէ հակացուցումներ չկան, բացառությամբ մեղրի հանդեպ ալերգիա ունեցողների:
Այս էլիքսիրի կուրսն ընդունելուց հետո դուք կզգաք, թե որքան առույգ և առողջ եք դարձել:
Արդեն առաջին կուրսից հետո վահանաձև գեղձը կփոքրանա, իսկ երկրորդ կուրսն անցնելուց հետո վերջնականապես կազատվեք դրանից:
Կատարեք ՈՒՁՀ. վահանաձև գեղձը կլինի նորմայում: