Ծնողներն են հերոս որդիներին ապրեցնում. հերոս Նորիկ Գասպարյանի մոր համար որդին միշտ ներկա է (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ծնողներն են հերոս որդիներին ապրեցնում. հերոս Նորիկ Գասպարյանի մոր համար որդին միշտ ներկա է

«Միշտ հպարտ եմ եղել եւ հպարտ եմ, որ ունեմ Նորոյի նման որդի»: 2016 թվականի ապրիլյան պատերազմից անցել է 2 տարի, բայց տիկին Նունեն հրաժարվում է որդու մասին խոսել անցյալով:  Նրա համար Նորոն, միանշանակ, ներկան է: Տաղանդավոր պարուսույցը, պարի վաստակավորը,

նվիրված զինծառայողը եւ պարզապես Կապանի լուսավոր երիտասարդը. տիկին Նունեն վստահ է՝ Նորիկ Գասպարյան անունը դեռ շատերը կիմանային:

Հայաստան-Ռուսաստան ճանապարհն ընտանիքի համար եղել է դժվար,  բայց եւ հաղթահարելի, որդիները ծնողներին ուժ էին տալիս:

«Պատերազմի գոտում էինք ապրում, դժվար էր, դրանից ելնելով՝ որոշում կայացրինք գնալ Ռուսաստան. սկզբում ամուսինս մեծ որդուս հետ միասին գնաց, ես ու Նորոս մնացինք, հետո էլ մենք միացանք: 10 տարի ապրեցինք այնտեղ, ու որդիներս ցանկություն հայտնեցին վերադառնալ, նրանց ուղարկեցի Հայաստան,  հայերենին շատ լավ չէին տիրապետում, հորաքույրը սովորեցնում էր: Ուսումը շարունակեցին արդեն Կապանում: Ծառայության անցնելու ժամանակաշրջանում ես պարզապես առաջարկեցի նրան ծառայել Ռուսաստանում, բայց կտրականապես դեմ էր, ասաց՝ ես ուզում եմ մնալ Հայաստանում, հենց այստեղ էլ գնալ բանակ»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում պատմում է հերոսի մայրը:

Պահանջկոտ էր, ակտիվ ու նախաձեռնող. թե՛ Ռուսաստանի, թե՛ Կապանի դպրոցներում միանգամից էր աչքի ընկել, միջոցառումների, համերգային ծրագրերի ժամանակ միշտ առաջինն էր:

«Ամենից առաջ ես զգում էի՝ Նորոս արվեստի մարդ էր:  Տասը տարեկանում հայտարարեց, որ ուզում է պարարվեստով զբաղվել, հայրն էլ ձեռքից բռնեց ու տարավ մեր Կապանի մշակույթի կենտրոն: Նրա հաջողություններն այս ոլորտում  միանգամից երեւացին. 15-16 տարեկանում արդեն իր սեփական նախագծերն ուներ, Նորոս 150 աշակերտի պարուսույցն էր.  Կապանում նրա անունը ցնծում էր: Բանակից գալիս էր արձակուրդ.  երբ ընկերներն ուզում էին տեսնել նրան, Նորոս ասում էր՝ տուն չգաք, միանգամից մշակույթի պալատ: Ասում էր՝ ընկեր Էրիկը մենակ ա. նրա աջ ձեռքն էր: Իսկական արվեստի մարդ էր, ու այդ ամենը նրա համար քիչ էր, նա դեռ այնքան բան կաներ: Նորոն շատ էր ուզում ուսանող լինել, սիրում էր կյանքը: Մի օր եկավ մոտս, ասաց՝ մամ, ես այնքան լավ եմ ապրել, ինձ ամեն ինչ տվել եք, բայց մտածում եմ՝ Հայաստանում շատ երեխաներ կան, որ այդ ամենը չունեն: Նորոս կամեցող էր: Շատ դժվարություններ ենք ունեցել, բայց աշխատել ենք, այնպես ենք արել, որ որդիներս որեւէ բանի կարիք չունենան»:

Նորայրն ընդունվեց Հայկական պետական մանկավարժական համալսարանի Պարարվեստի բաժին ու միանգամից զորակոչվեց բանակ. սկզբում՝  Հոկտեմբերյան, ապա  Ջրական (Ջաբրայիլ):

Ամբողջությամբ՝ armenpress.am