Արմավիրցի տղամարդն իր շանը քարով խփած 6-ամյա աղջկան առևանգել է, որ «դաստիարակի», հետո սպանել է երեխայի պապիկին. 1in.am
Advertisement 1000 x 90

Արմավիրցի տղամարդն իր շանը քարով խփած 6-ամյա աղջկան առևանգել է, որ «դաստիարակի», հետո սպանել է երեխայի պապիկին. 1in.am

Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվել է Հովսեփ Սարգսյանի գործով բերված վերաքննիչ բողոքների քննությունը: Գործը քննվել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վահե Խալաթյանի  նախագահությամբ:

44-ամյա Հովսեփ Սարգսյանին մեղադրանք էր առաջադրված երեխայի առևանգման, երեխայի պապիկի նկատմամբ սպանության փորձի, ապա՝ դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով, 34-104 հոդվածի 1-ին և 104 հոդվածի 1-ին մասերով:

Դատահոգեբուժական ստացիոնար փորձաքննության եզրակացությամբ Հովսեփ Սարգսյանը ճանաչվել է մեղսունակ, միաժամանակ հաստատվել է նրա մոտ հոգեկան առողջության որոշակի խնդրի առկայությունը:

Ըստ դատական ակտի՝  2013 թվականի հոկտեմբերին Հովսեփը երազում տեսել է, որ հարևան Էդվարդի 6-ամյա թոռնուհին՝ 2007 թվականի օգոստոսին ծնված Վարսիկը, քարով հարվածել է իր շանը:

Գործով չպարզված օրը, ժամը 17-ի սահմաններում Հովսեփը Վարսիկին «դաստիարակելու» նպատակով գնացել է մանկապարտեզ, խաղահրապարակում խաղացող երեխայի կամքին հակառակ՝ թևից քաշելով, առևանգել է նրան, տարել է մանկապարտեզին հարակից հիվանդանոցի նկուղ և այնտեղ պահել է 5-10 րոպե:

Երեխայի տատիկը, նկատելով երեխայի բացակայությունը, դաստիարակչուհու հետ փնտրել է թոռնուհուն, հարցուփորձ է արել մոտակայքում խաղացող երեխաներին  և իմացել է, որ ինչ-որ տղամարդ Վարսիկի ձեռքից քաշելով՝ տարել  է հիվանդանոցի նկուղ:

Անմիջապես գնացել են այնտեղ, տեսել են, որ Հովսեփ Սարգսյանը երեխայի ձեռքից բռնած՝ կանգնած է նկուղում:

Երեխան տատիկին ու դաստիարակչուհուն  տեսնելով՝  լաց է եղել: Դաստիարակչուհին երեխային դուրս է բերել նկուղից, իսկ տատիկը բարկացել է Հովսեփի վրա: Վերջինս առանց խոսելու արագ հեռացել է նկուղից:

Երեխան պատմել է, որ Հովսեփն իրեն քաշելով տարել է նկուղ ու մի քանի անգամ ապտակել է՝ իբր շանը քարով հարվածելու համար:

Երբ Հովսեփին հարցրել են՝ ինչո՞ւ է երեխային տարել նկուղ ու ապտակել, Հովսեփը պատասխանել է, թե տարել է «դաստիարակելու»՝ որ նա այլևս իր շանը քարով չխփի:

Հովսեփ Սարգսյանը, ըստ դատական ակտի, շարունակել է հետևել փոքրիկ Վարսիկին: Երեխայի ընտանիքի անդամները նկատել են դա: Լարվածություն է առաջացել հարևան ընտանիքների միջև:

Երեխայի հայրը մի քանի անգամ փորձել է Հովսեփի հետ խոսել, խնդրել է, որ նա հեռու մնա իր ընտանիքից, բայց տեսնելով, որ Հովսեփը շարունակում է նույն վարքագիծը, 2014 թվականի փետրվարի 7-ին դիմում է ներկայացրել ոստիկանություն՝ խնդրելով միջոցներ ձեռնարկել, որպեսզի Հովսեփ Սարգսյանն իր ընտանիքին չանհանգստացնի:

Ներկայացված դիմումի մեջ երեխայի առևանգման մասին հայրը չի նշել, քանի որ այդ դեպքի մասին նրան դեռ հայտնի չի եղել:

Դիմումի համաձայն՝ ոստիկանության բաժնում նյութեր են նախապատրաստվել, այդ ընթացքում Հովսեփ Սարգսյանն ուղարկվել է Ավանի հոգեկան առողջության կենտրոն, այնտեղ պահվել է մեկ շաբաթ ու դուրս է գրվել հոգեկան խնդիր ունենալու վերաբերյալ ախտորոշմամբ:

Հովսեփ Սարգսյանը դրանից հետո ավելի է լարվել հարևանի ընտանիքի դեմ:

Ըստ դատական ակտի՝ վրեժի շարժառիթով նա 2014 թվականի սեպտեմբերին խաղողի այգում փորձել է սպանել երեխայի պապիկին՝ Էդվարդ Մ.-ին: Հովսեփը ռետինե խողովակը փաթաթել է նրա պարանոցին, սեղմել ու փորձել է խեղդամահ անել, սակայն համագյուղացի Վաղարշակը, աղմուկ լսելով, մոտեցել է: Նրան տեսնելով՝ Հովսեփը հանցագործությունն ավարտին չի հասցրել, հեռացել է:

Էդվարդի որդիները, ցանկանալով հարթել անհաշտությունը Հովսեփի հետ, 2015  թվականի հունվարին գնացել են նրա տուն, առաջարկել են հաշտվել:

Ըստ դատական ակտի՝ Հովսեփն առերևույթ է ընդունել հաշտության առաջարկը, բայց իրականում չի հրաժարվել այդ ընտանիքից վրեժ լուծելու, Էդվարդ Մ.-ին սպանելու մտքից:

2015 թվականի ապրիլի 28 –ին, իբր՝ հաշտվելու նպատակով, Հովսեփն առաջարկել է Էդվարդին, որ հանդիպեն, իրար հետ մի կտոր հաց ուտեն:

Նախապես նա գնել է ուտելիք և օղի:

Ժամը 11-ի սահմաններում Էդվարդ Մ.-ն դուրս է եկել տանից՝ հորթերն արածեցնելու: Նա դուրս է եկել իրենց գյուղից, հասել է Նորապատ-Հայկավան ավտոճանապարհի հարևանությամբ գտնվող իր այգու տարածք:

Սալորենու մոտ նա հանդիպել է Հովսեփին, ով օղի և ուտելիք է հյուրասիրել:

Հովսեփը, ըստ դատական ակտի, Էդվարդին հասցրել է ալկոհոլային հարբածության վիճակի, դրանով նրան զրկել է դիմադրելու հնարավորությունից, ապա նրա պարանոցը սեղմելով՝ խեղդամահ է արել: Մարմինը թողել է ծառի տակ՝ ծածկելով պիջակով ու տպավորություն ստեղծելով, թե մարդը քնած է: Հովսեփը հավաքել է ուտելիքի մնացորդները, շիշը, բաժակները ու հեռացել է…

Առաջադրված մեղադրանքներում Հովսեփ Սարգսյանն իրեն մեղավոր չի ճանաչել:

Նախաքննական ցուցմունքում նա հայտնել է, որ հարևանի երեխային մանկապարտեզի խաղահրապարակում տեսել, քաղցրավենիք է հյուրասիրել ու զգուշացրել է, որ իր շանը քարով չխփի: Նրան չի առևանգել, նկուղում չի պահել:

Չի փորձել սպանել Էդվարդ Մ.-ին, նրան չի սպանել: Դեպքից մի քանի ամիս առաջ ինքը հաշտվել էր Էդվարդի ընտանիքի հետ: Էդվարդն իրենից պահանջել է, որ այդ առիթով հյուրասիրի իրեն: Ինքը Արմավիրից ուտելիք ու կիտրոնի օղի է գնել՝ տափակ շշով:

2015 թվականի ապրիլի 28-ի առավոտյան փողոցում հանդիպել է Էդվարդին, պայմանավորվել են հանդիպել դաշտում՝ վերջինիս այգու մոտ:

Ինքը նախապես գնած ուտելիքն ու օղին վերցրել, գնացել է պայմանավորված վայր: Էդվարդը սկզբում բարկացել է իր վրա, նույնիսկ փորձել է ձեռնափայտով հարվածել, ինքը թույլ չի տվել:

Նստել են ծառի տակ: Ինքը հյուրասիրել է: Խմել է միայն Էդվարդը, ինքը չի խմել:

Մի քանի բաժակ օղի խմելուց հետո Էդվարդը սկսել է խռխռացնել ու խեղդվել: Ինքը նրան ձախ կողքի վրա պառկեցրել է ծառի տակ, գլխարկը դրել է գլխին, բաճկոնը գցել է վրան: Էդվարդն իրեն ասել է, որ մարդու չասի, պահանջել է, որ ինքն էլ հեռանա:

Իր հեռանալու ժամանակ Էդվարդը ողջ էր, նա ձեռքի շարժումով իրեն ասել է, որ հեռանա:

Ամբողջությամբ՝ 1in.am կայքում: