Հայաստանի նախագահի նոր տունը Կոբզոնն ամառանոց է անվանել, Շառլ Ազնավուրը գիշերել է այնտեղ. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Հայաստանի նախագահի նոր տունը Կոբզոնն ամառանոց է անվանել, Շառլ Ազնավուրը գիշերել է այնտեղ. armeniasputnik.am

Կայացավ Հայաստանի չորրորդ նախագահի երդմնակալության արարողությունը, և նա ստանձնեց իր պաշտոնը` թող որ, ըստ նոր Սահմանադրության, լիազորությունների ու պարտավորությունների զգալի սահմանափակումներով։ Որոշված է նաև նախագահի նստավայրը` ՀՀ կառավարության ընդունելությունների նախկին տունը։

Երևանի գլխավոր պողոտայի վերջում գտնվող տունը կառուցվել է ճարտարապետ Սամվել Սաֆարյանի նախագծով։ Սաֆարյանը հայ մեծանուն ճարտարապետներից է, նա Երևանում, Գյումրիում ճարտարապետական առումով նշանավոր ու աչքի ընկնող շենքերի ու համալիրների հեղինկան է, նրան է պատկանում նաև Մոսկվայի Ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդեսի հայկական սրահի նախագիծը։

Այդ շենքը` որպես հանրապետության ղեկավարների առանձնատուն, կառուցվել է Գրիգոր Հարությունյանի համար, որը 1937 թվականին նշանակվել էր Հայաստանի ԿԿ առաջին քարտուղար։ Այստեղ Հարությունյանը ապրել է և աշխատել։ Այստեղ էլ նա հեռացել է հանրապետության բարձրագույն պաշտոնից ու դարձել կոլտնտեսության նախագահ։

Այն ժամանակ շենքը «Հարությունյանի ամառանոց» էին անվանում։ Եվ, իրոք, քաղաքի կենտրոնում գտնվող համալիրը կանաչի մեջ էր թաղված ու ավելի շատ քաղաքամերձ հանգստյան տուն էր հիշեցնում։ Առաջին գծից մի փոքր հեռու «Հարությունյանի ամառանոցը» շրջապատված էր այգիներով, որոնք այն ժամանակ Երևանի համար հազվադեպ էին։

1953 թվականին Ստալինի մահից հետո Խրուշչովն ու Մալենկովը դժգոհ էին Հարությունյանից, որն անցել էր ճնշումների (նաև պատերազմի) միջով։ Առաջին քարտուղարին պաշտոնից հեռացրեցին Մոսկվայում կուսակցական պլենումի ժամանակ «կադրերի սխալ ընտրության համար», հավանաբար այլ պատրվակ չկար։ Հենց միայն ձևակերպումը վկայում է այն մասին, որ պատրվակը շինծու էր։

«Հարությունյանի ամառանոցը» երկար դատարկ չմնաց. որոշում կայացվեց այն վերածել Հայկական ԽՍՀ Նախարարների խորհրդի ընդունելությունների տան։

Ամբողջությամբ՝ armeniasputnik.am