Ամեն անգամ, Եվրոպայից հետո, տխրում եմ. սկսած ինքնաթիռից
Advertisement 1000 x 90

Ամեն անգամ, Եվրոպայից հետո, տխրում եմ. սկսած ինքնաթիռից

Առավոտ: Մյունխենի օդանավակայան: Միաժամանակ մեկնում են երկու ինքնաթիռ, դեպի Կիև և Մոսկվա: Անձնագրայինի մոտ հերթ է: 40 րոպե պետք է սպասել: Բայց կից կա արագ գիծ՝ հաշմանդամների համար, ուր իրենց նետում են առողջ երիտասարդները: Սահմանապահը նրանց չէր կանչել: Ինքնակամ, կռահու՞մ եք, թե ովքեր կարող էին լինել: Ինչու՞ եվրոպացու մտքով չի անցնում հաշմանդամ ձևանալ, խայտառակվել: Իսկ հետխորհրդային ուղեղներում այդ շոպլիկ շուստրիությունը նորմա է: Ամոթ էր…

Շատ եմ ամաչում:

Շուտ էի արթնացել: Տեսա մյունխենյան խցանումները: Որքա՜ն հեծանիվ կար փողոցում… և որքա՜ն կազմակերպված էր ամեն բան:

Մարդիկ զանգվածաբար հեծոյով են գործի գնում, երեխաներին դպրոց և մանկապարտեզ ուղեկցում: Նրանց հարգում են, ճանապարհ են տալիս: Բոլորը գիտեն, որ ողջ տեղ կհասնեն, իսկ մեզ մոտ նման բանը՝ մահ է: Եվրոպացու համար՝ կենսակերպ է: Մյունխենի փողոցները լավ չեմ ճանաչում, ստիպված մի քանի անգամ հոծ գիծ եմ հատել, և ոչ մեկը չբղավեց՝ ճիվաղ, ի՞նչ ես անում, էլի էկա՞ն էս բոշեքը, և այլն… Ժպտալով տեղ էին տալիս…

Ագրեսիա, եսակենտրոնություն, կանոնների անտեսում, ահա հետխորհրդայիններից շատերի իրական բնութագիրը: Բոլորը մեծ սիրով անպատվում են նախագահին, բայց ոչ մեկի մտքով չի անցնում չաղմկել, թափածը՝ հավաքել, շուրջը մաքուր պահել, սիրել այն, ինչը քոնն է:

 

…Մտնում եմ ինքնաթիռ, տեղս զբաղված է, իսկ զբաղեցնողի մտքով անգամ չի անցնում, որ զիջի: Ճանաչում եմ, մերոնցից է:

Կարգը խախտելով, դիմացիններին ապուշի տեղ դնելով երկար ճամփա չես գնա: Մշակույթը մանրուքներից է ձևավորվում: Նախագահը, խորհրդարանը, փողը ոչ մի կապ չունեն: Նախագահը չէ, որ կանաչ տարածքում է կայանում, նախագահը չէ, որ միզում է վերելակում:

Անհույս վիճակ է: Անկեղծ: Ճիշտը Եվրոպա չգնալն է: Հետո չես տեսնի քանդած ու չվերանորոգած փոսը, աղբը, օդում ճոճվող մալուխները, լկտիությունը, կաշառակերությունը, երեսպաշտությունը:

Վայրէջք:

Սիրում եմ իմ երկիրը: Պետք է վերադաստիարակել հետխորհրդային ուղեղները, ոչ բոլորը, բայց շատերինը:

interesnovsem.info

Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը