Գովաբանված լինելու ցանկություն
Երբեմն բոլոր երեխաներն արժանանում են գովասանքի և ուշադրության կենտրոնում են լինում ինչպես տանն, այնպես էլ դպրոցում։ Երեխաներին թվում է, թե նրանք ամեն բան անում են կատարյալ և այլևս չկա այլ բարձունք հաղթահարելու համար։ Ճիշտ է դա ոգևորում է երեխաներին, բայց ունենում է նաև հակառակ ազդեցությունը։
Ձախողվելու վախ
Գովաբանված լինելու ցանկությունը սխալների միայն սկիզբն է։ Ավելի վտանգավոր է ձախողվելու և սխալվելու վախը․ չէ՞ որ դրանից հետո նրան այլևս չեն գովաբանի։ Ոչ ոք պարտվել չի սիրում, բայց իսկական հաղթանակն առանց ձախողումների հնարավոր չէ․ այն սխալների տրամաբանական շարունակությունն է։
Նահանջելու անկարողություն
Այս սխալը սկիզբ է առնում երկրորդ սխալից․ դա արդեն արած սխալներն ընդունելու անկարողությունն է։ Այս դեպքում գերազանցիկի ախտանիշը փոխարինվում է ինքնախաբեության հակվածությամբ։
Մոլորություն ընտրության հարցում
Գերազանցիկների համար ինքնահաստատման ուղիներն ավելի շատ են, քան միջակների համար։ Նրանց ընտրության հնարավորությունները շատ ավելի լայն են, բայց այդ դեպքում մոլորությունն ու անորոշությունը խանգարում են ճիշտ որոշում կայացնել օրինակ մասնագիտության ընտրության հարցում։
Երկարատև պայքարելու անկարողություն
Սա բնորոշ է հատկապես այն գերազանցիկներին, ովքեր մեծ ջանքեր չեն գործադրում հաջողությունների հասնելու համար․ նրանց ամեն ինչ շատ հեշտ է տրվում ։ Բայց միշտ չէ, որ ամեն ինչ հարթ ու առանց խոչընդոտների է ընթանում։ Ոչ բոլոր գերազանցիկներն են ընդունակ սրան, ուստի սա ևս մեկ պատճառ է պարտության համար։
Ամբողջությամբ՝ newmag.am