Մահաթմա Գանդիի անունը Հնդկաստանում արտաբերում են նույնպիսի երկյուղածությամբ ու երկրպագելով, ինչպես սրբերի անուններն են արտաբերում: Ողջ կյանքում նա պայքարեց իր երկիրը քայքայող կրոնական անհանդուրժողականության ու բռնության դեմ, բայց ինքն էլ դարձավ դրա զոհը: Գանդիի փիլիսոփայությունն աշխարհում միլիոնավոր մարդիկ են կիսում:
Սկզբում նրանք քեզ չեն նկատում, հետո ծիծաղում են քեզ վրա, ապա՝ պայքարում քո դեմ: Իսկ հետո դու հաղթում ես:
«Ակն ընդ ական» սկզբունքը ողջ աշխարհը կկուրացնի:
Ներելու ունակությունը հատուկ է ուժեղներին: Թույլերը երբեք չեն ներում:
Ազատությունը ոչ մի արժեք չունի, եթե այն իր մեջ չի ներառում սխալվելու ազատությունը:
Սեփական փորձի մեկ գրամն ավելի թանկ է, քան այլոց բարոյախրատական դասերի տոննաները:
Ինձ համար միշտ հանելուկ է եղել, թե ինչպես են մարդիկ կարողանում հարգել իրենք իրենց՝ ստորացնելով ճիշտ իրենց նմաններին:
Երջանկությունը մտածածիդ, ասածիդ ու արածիդ մեջ եղած ներդաշնակությունն է:
Երբ նպատակ գտնես, ռեսուրսները կգտնվեն:
Ապրելու միակ եղանակն ուրիշներին ապրել թույլ տալն է:
Ես հույսս դնում եմ միայն մարդկանց մեջ եղած լավի վրա: Ես ինքս առանց մեղքերի չեմ, և այդ պատճառով էլ ինձ իրավունք չեմ վերապահում ուշադրությունս կենտրոնացնել ուրիշների սխալների վրա։
Այնքան էլ խելոք միտք չէ սեփական իմաստնության վրա վստահ լինելը: Անհրաժեշտ է հիշել այն մասին, որ ուժեղագույն մարդն էլ կարող է թուլություն ցուցաբերել, և ամենաիմաստունն էլ կարող է սխալվել:
Խղճի գործերը չեն որոշվում ձայների մեծամասնությամբ:
Ատելությունը հաղթահարեք սիրով, սուտը՝ ճշտով, իսկ բռնությունը՝ համբերությամբ:
Մեկի համար հնարավորը՝ հնարավոր է բոլորի համար:
Առանց իմ համաձայնության՝ ոչ ոք չի կարող ինձ վնասել:
Աստված սեր է: Սա միակ ճշմարտությունն է, որը ես ընդունում եմ ամբողջությամբ: Սերն Աստծուն հավասար բան է:
Ի՞նչ տարբերություն կա մեռածների, որբերի ու անտունների համար, հանուն ինչի՞ են կատարվում այս ամենաթողությունն ու ավերածությունները՝ հանուն բռնապետությա՞ն թե՞ հանուն սրբազան դեմոկրատիայի և լիբերալիզմի:
Մարդն իր սեփական մտքերի արտադրանքն է: Ինչի մասին որ նա մտածում է, այն էլ դառնում է: Այնուամենայնիվ, իրական գեղեցկությունը սրտի մաքրության մեջ է:
Եթե ցանկանում ես, որ աշխարհը փոխվի, ինքդ դարձիր այդ փոփոխությունը:
Նյութը հրապարակման պատրաստեց Մարիա Ղուկասյանը